«Բարսելոնան» պատասխանել թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի արժեքի վերաբերյալ Լոնդոնի «Արսենալի» հարցմանը, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել ֆրանսիացուն վաճառելու տարբերակը, եթե նրա համար առաջարկեն առնվազն 60 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում խաղացողը «Կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: