«Լուտոնի» կիսապաշտպան Ռոս Բարքլին պայմանագիր է կնքել «Աստոն Վիլայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
30-ամյա անգլիացու հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։
Անցած մրցաշրջանում Բարքլին «Լուտոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից նախորդ մրցաշրջանի վերջում։