«Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գիուն դարձել է «Չելսիի» ֆուտբոլիստ, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
18-ամյա իսպանացին 5 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Գիյուն Բարսելոնայի ակադեմիայի սան է։
Նա 7 հանդիպում է անցկացրել կատալոնական թիմի հիմնական կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։