33-ամյա իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին, որը 2023/2024 մրցաշրջանում հանդես է եկել թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբի կազմում լուսանկարել են Իտալիայում արձակուրդ ժամանակ՝ ամենայն հավանականությամբ հարբած վիճակում: Ֆուտբոլիստը պառկել է փողոցի մեջտեղում և կարողացել է ոտքի կանգնել միայն անցորդի օգնությամբ։
Հիշեցնենք, որ Մարիոյի պայմանագիրը թուրքական ակումբի հետ ավարտվել է այսօր՝ հուլիսի 1-ին։ Նախորդ մրցաշրջանում իտալացին մասնակցել է Թուրքիայի Սուպերլիգայի 16 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում, ինչպես նաև ստացել է 6 դեղին և մեկ կարմիր քարտ։
Նա նաև 36 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։