Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Երկրի շատ քաղաքներում կարանտինային ռեժիմ է, Ավստրալիայում տեղաշարժը սահմանափակվել է. հենց այյդ պատճառով ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է դադարեցնել մրցաշարը: Այս պահին բոլորը խաղերը հետաձգվել են մինչև ապրիլի 22-ը:
«Մեր երկրպագուների, ֆուտբոլիստների, կամավորների և ամբողջ անձնակազմի առողջությունն ու անվտանգությունը միշտ մեզ համար եղել է ամենակարևորը: Այսօրվա որոշումը բարդ էր, սակայն մենք կարող ենք օգնել կորոնավիրուսի դեմ պայքարին՝ դանդաղեցնելով դրա տարածումը»,- ասել է ֆեդերացիայի ղեկավար Ջեյմս Ջոնսոնը: