Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրո-2024-ի առաջին տուրի խաղում Ավստրիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Շատ կարևոր էր հաղթել առաջին խաղում: Մեզ հաջողվեց գոլ խփել բայց, ցավոք, չկարողացանք ավելին անել։ Մենք ունեինք մի քանի պահեր, որտեղ կարող էինք ավելի լավ գործել: Մենք լավ պաշտպանվեցինք։ Ես շատ գոհ եմ այն ամենից, ինչ այսօր արեց Ֆրանսիայի հավաքականը»,- Դեշամի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդերլանդների հետ, նույն օրը Ավստրիան կհանդիպի Լեհաստանի ընտրանուն։