Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան իր 10-րդ գոլն է խփել ազգային հավաքականի կազմում։
Նա գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 1-ին տուրի Ալբանիայի դեմ խաղում (2-1):
27-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ֆրանչեսկո Տոտիին։ Տոտին 58 խաղում խփել է 9 գոլ, Բարելան՝ 10 գոլ 54 խաղում։
Բարելան թիմի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում կիսում է 33-րդ տեղը ևս չորս խաղացողների հետ: Իտալիայի հավաքականի կազմում գոլերի քանակով ռեկորդակիրը Լուիջի Ռիվան է (35 գոլ):