Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է իր վերադարձը Եվրոպայի առաջնություն Եվրո-2020-ի միջադեպից հետո։ Նախորդ խաղարկության առաջին տուրում նրա մոտ սրտի աշխատանքի կանգ էր արձանագրվել։
«Անձամբ ինձ համար Եվրո-ում մեկ խաղ խաղալուց ավելին արդեն ձեռքբերում է: Բայց այս մակարդակին վերադառնալը հենց սկզբից էր իմ նպատակը:
Անցել է երեք տարի, և այս ընթացքում շատ բան է փոխվել։ Ես ամեն օր չեմ մտածում այդ մասին:
Ես պարզապես մտածում եմ ֆուտբոլի և դրական բաների մասին»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: