Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կերկարաձգի իր աշխատանքային պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ, որն ավարտվում է այս հունիսի վերջին։
«Շատ շուտով ամեն ինչ կիմանաք։ Հիմա պետք է կենտրոնանամ Խորվաթիայի հավաքականի վրա։ Երբ ժամանակը գա, բոլորն ամեն ինչ կիմանան, ավելին չեմ կարող ասել։
Մարզավիճա՞կս։ Ես լավ եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Սա մի մրցաշրջան էր, որում ես այնքան չխաղացի, որքան սովոր էի։ Բայց ես նաև շատ հանդիպումներ եմ անցկացրել, որտեղ ապացուցել եմ, որ դեռ լավ մակարդակի վրա եմ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը: