Անգլիական միանգամից երեք ակումբներ կրճատելու են իրենց տրանսֆերային ծախսերը կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է The Mirror-ը։
Խոսքը գնում է «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիվերպուլի» մասին։ Այս ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներ չեն ծախսելու նոր ֆուտբոլիստների գնելու համար։
Կորոնավիրուսի պատճառով եվրոպական ֆուտբոլային ակումբները ֆինանսական լուրջ վնասներ են կրել։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համավարակ։ Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի ավելի քան 5000 դեպք է գրանցվել։ Հաղորդվում է 244 մահվան դեպքերի մասին։