«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մարզչական կարիերա սկսել, եթե որոշում կայացնի ավարտելու ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին գրում է Sport Mediaset-ը։
Իբրահիմովիչը «Միլան» վերադարձել է այս տարվա հունվարին։ Այս ընթացքում նա 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Իբրահիմովիչը կմնա «Միլանում» այն դեպքում, եթե ակումբի և իր ամբիցիաները համընկնեն հաջորդ մրցաշրջանի համար։
Զլատան Իբրահիմովիչը 38 տարեկան է։