Ջուդ Բելինգհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Ես միշտ երազել եմ խաղալ նման հանդիպումներով, չեմ կարող դա բառերով արտահայտել։ Իմ կյանքի լավագույն երեկոն է։ Այսպես էլ պետք է լիներ, եթե նայեք հիանալի անցկացրած մրցաշրջանի տեսանկյունից։ Որևէ այլ բանի մասին չէի կարող երազել։
Ես շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներին, իմ ընտանիքին, կուլիսներում մնացած աշխատակիցներին, բժիշկներին և ընդհանրապես, բոլորին։ Այս ամենը հսկայական թիմային աշխատանք է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը: