«Ուրարտուի» ուրվականները. ինչո՞ւ են ակումբից անհետանում ֆուտբոլիստները — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Ուրարտուի» ուրվականները. ինչո՞ւ են ակումբից անհետանում ֆուտբոլիստները

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Եվրոպա լիգա, Թոփ, Հայաստան, Հայաստանի Գավաթ, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  28.05.24 / 17:06
                  0

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ավարտված մրցաշրջանը մի կերպ եզրափակեց 4-րդ հորիզոնականում, թեպետ նախորդ առաջնությունում նվաճել էր չեմպիոնական տիտղոսն ու տիրել երկրի գավաթին։ Թվում էր՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կուժեղանա և հնարավորություն կունենա պայքարել եվրագավաթներում որքան հնարավոր է՝ հեռուն գնալու և նոր մեկնարկող առաջնությունում առնվազն պահպանելու սահմանված նշաձողը։ Նախորդ ամռանը երևանյան ակումբը կատարեց տրանսֆերներ, որն, առաջին հայացքից, պետք է օգտակար լինեին թիմի համար։

                  Պավել Մոգիլևեց

                  Առաջին կասկածելի տրանսֆերը գրանցվեց Ռուսաստանից։ Կազմը համալրեց կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը, որը երիտասարդ տարիքում համարվել է Ռուսաստանի հավաքականի անդամ և հրավեր է ստացել տարբեր մարզիչների օրոք, նաև խաղացել է «Ռուբինում»։ Պայմանագիր կնքելու պահին 31 տարեկան էր՝  շատ լավ տարիք կարիերայում նոր ընթացք ստանալու համար։ Մինչև հոկտեմբերի վերջին օրերը, Մոգիլևեցը ստանում էր խաղաժամանակ, թեպետ սեպտեմբերին վերականգնվել էր Սերբիայում մկանային թեթև վնասվածքից։ «Փյունիկի» հետ հոկտեմբերի 25-ի խաղից հետո Մոգիլևեցն այլևս չհայտնվեց «Ուրարտուի» կազմում։ Ընդ որում, սկզբնական շրջանում նրա՝ հայտացուցակում չհայտնվելը որևէ զարմանք չէր առաջացնում. «վնասվածքն է էլի եղել խնդիր», — մտածել են լրագրողները։

                  Այնուհետև, նոյեմբերի 4-ին «Ուրարտուն» պաշտոնական հայտարարություն տարածեց առ այն, որ ակումբը և Պավել Մոգիլևեցը խզել են կնքված պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ։ Ձմեռային դադարից հետո, երբ առաջնությունը վերսկսվեց, ռուսական ԶԼՄ-ներում Մոգիլևեցը «ռումբ» գցեց՝ հայտարարելով, որ իրեն ակումբից հեռացրել է Գունկոն և այդ արարքը որակել է «զազրելի»։

                  «Սեպտեմբերի կեսերին «Վանի» հետ հանդիպումից առաջ թիմի սպորտային տնօրեն Դմիտրի Կուդրյաշովն ինձ ասաց, որ ակումբի նախագահը՝ Ջևան Չելոյանցը, դժգոհ է ինձնից և հռետորական (կամ, գուցե, ոչ հռետորական). հարց է բարձրացրել՝ ինչու են պայմանագիր կնքել ինձ հետ։ Ես բացատրեցի, որ անում եմ առավելագույնը և հաստատ չեմ նախատեսում ավարտել կարիերաս: Ու ամենակարևորը՝ Կուդրյաշովն ինձ ասում է, որ մարզիչը չգիտի նախագահի այս խոսքերի մասին.  Գունկոն հավատում է ինձ և աջակցում է։ Այս խոսակցությունը տեղի է ունենում «Վանի» հետ խաղից երկու ժամ առաջ։ Այդ խաղում հաղթեցինք, ես դաշտ դուրս եկա 1-1 հաշվի ժամանակ և օգնեցի հաղթել։ Հաջորդը երկու խաղում նույնպես հաղթեցինք՝ «Արարատին» ու «Նոային», ես մեկնարկային կազմում եմ եղել, շտաբից դեռ բողոքներ չկային իմ դեմ։ Հոկտեմբերի 25-ին պարտվում ենք «Փյունիկին»։

                  Խաղից հետո հանգստյան օր էր։ Մարզման օրը հասնում եմ մարզաբազա, հանգիստ պատրաստվում եմ մարզադահլիճում, լռություն էր։ Մարզումից 10 րոպե առաջ Գունկոն կանչում է իր մոտ։ Նա խոսում էր ինչ-որ կտրուկ ու մեղադրական տոնով. «Մենք տեսնում ենք, որ մարզումների ընթացքում ինչ-որ բան քեզ չի բավարարում, քեզ դուր չեն գալիս մեր գաղափարները։ Կարծում ենք, որ պետք է բաժանվենք»: Ես մի քիչ չհասկացա ու հարցրի. «Խնդրում եմ՝ ասեք՝ սա Ձե՞ր որոշումն է, թե՞ նախագահի»։ «Ոչ,- պատասխանեց նա,- ես եմ այդպես որոշել»:

                  Եվ այս ամենը` մարզումից 10 րոպե առաջ: Բայց չէ՞ որ նախորդ օրը հանգստյան օր էր, ուրեմն այդ ժամանակ թող զանգահարեին։ Ես միշտ կապի մեջ եմ եղել նրա հետ, թող զանգահարեր, բացատրեր իրավիճակը։ Ավելին՝ նրա օգնականները տեսան, որ ես արդեն մոտ կես ժամ է մարզվում եմ մարզասրահում, մոտեցան, բարևեցին։ Ինչու՞մն է խնդիրը։

                  Գունկոյի հիմնական արտահայտությունն այսպիսին էր. «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի թե՛ մեզ, թե՛ քեզ համար»: Ինչպե՞ս «ավելի լավ» կլինի ինձ համար: Ո՞ւմ եմ հիմա պետք ես: Որտե՞ղ կարող եմ թիմ գտնել մրցաշրջանի կեսին: Ես նույնիսկ չեմ կարողանա որևէ թիմի հետ մարզվել։ «Ուրարտուն» ինձ նույնիսկ չի առաջարկել տեղափոխվել երկրորդ թիմ։ Ստոր և զզվելի էր։ Հատկապես տարօրինակ է լսել, որ դա նրա որոշումն է, ոչ թե նախագահի։ Հետո տղաներն ինձ ասացին, որ տեսականորեն «Փյունիկից» հետո նա ինձ պարտության համարյա գլխավոր պատճառ դարձրեց։ Անձամբ Գունկոյի դեմ ես ոչինչ չունեմ, դժվար թե դա իր որոշումն էր։ Սա ֆուտբոլ է, ամեն բան կարող է տեղի ունենալ, այդ թվում՝ այսպիսի իրավիճակներ, բայց կարելի էր ամեն ինչ շնորհքով կազմակերպել, ոչ թե այսպես ստորաբար, — Sport24-ի հետ զրույցում գարնան  սկզբին պատմել է Մոգիլևեցը։

                  Վլադիսլավ Պանտելեև

                  Այս տարվա հունվարի 16-ին ակումբը գեղեցիկ կերպով ներկայացրեց հերթական նորեկին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» և Տուլայի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Վլադիսլավ Պանտելևին, որը նաև «Սպարտակ-2»-ի կազմում դարձել էր Ռուսաստանի երկրորդ առաջնության հաղթող։ Ըստ վիճակագրության՝ Պանտելեևը դաշտ է դուրս եկել «Ուրարտուի» մեկնարկային կազմում միայն 1 անգամ՝ Գյումրիում անցկացնելով 86 րոպե։ Դրանից հետո դաշտում անցկացրել է 1 խաղակես՝ «Վեստ Արմենիայի» դեմ, այնուհետև 12 րոպե խաղացել է «Վանի» հետ տնային խաղում։ Դրանից հետո Պանտելևը դաշտում չի հայտնվել։ Ավելին՝ նա չի հայտավորվել «Ուրարտուի» հաջորդ 12 խաղերից 11-ին։ Որևէ տեղեկություն նրա հավանական վնասվածքի կամ ապաքինման ժամկետների մասին չի հրապարակվել։

                  Եվ ահա, մրցաշրջանի ավարտից հետո Պանտելեևի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին «Ուրարտուն» հայտարարություն է տարածել։ Ըստ շրջանառվող լուրերի, Պանտելեևը ակումբի հետ այլևս կապ չի ունեցել արդեն ապրիլի կեսերից, սակայն դրա մասին հայտարարվել է միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Եթե ուշադրությամբ թերթենք ակումբի սոցիալական ցանցերում տեղադրված նկարները ապրիլի 13-ից ի վեր, չենք կարողանա այնտեղ գտնել Պանտելեևի լուսանկար մարզումային ընթացքից։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ շրջանառվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Ինչի՞ համար թիմ եկավ այս ֆուտբոլիստը, ի՞նչ օգուտ տվեց, ինչի՞ համար աշխատավարձ ստացավ։ Այս հարցերը հռետորական են թերևս։

                  Դենիս Գլուշակով

                  Նույն հռետորական հարցերը կարելի է շրջանառության տակ դնել Դենիս Գլուշակովի պարագայում։ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գալն «Ուրարտու» մեծ աղմուկ հանեց ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը։ «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստն, իհարկե, տարբերվում էր իր կարգով, սակայն 38 տարեկան լինելու հանգամանքը նրան խանգարում էր բարձր որակով հանդիպում անցկացնել 90 րոպեի ընթացքում։ Բայց մոտ 10 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ ստացող ֆուտբոլիստից ակնկալիքներն ավելի շատ էին։ Սակայն Գլուշակովը թիմին օգնելու փոխարեն հայտնվեց հնչեղ և «յուղոտ» սկանդալի կենտրոնում, որի մասին արդեն տեղեկացրել էինք օրերս։

                   

                  Ակումբում առաջիկայում սպասվում են լուրջ փոփոխություններ։ Ձմռանը կամ նախորդ ամռանը միացած ո՞ր ֆուտբոլիստները կմնան երևանյան թիմում և որո՞նք կհեռանան, ցույց կտա ժամանակը։ Դմիտրի Գունկոյի օրերն էլ, ըստ լուրերի, ցավոք, հաշված են։ Բավական բարդ իրավիճակում են հիմա Հայաստանի նախորդ առաջնության հաղթողն ու Ջևան Չելոյանցը։ Խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչև հունիսի միջնամասը, երբ ակումբը սկսի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի խաղերին, որպեսզի գոնե այս անգամ առաջին մրցափուլից դուրս չմնա։

                  Թեգեր: դենիս ԳլուշակովԴմիտրի ԳունկոուրարտուՋևան ՉելոյանցՎլադիսլավ Պանտելեև
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ով է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը

                  06.06.25

                  ՀՊԼ․ Արարատ-Արմենիան և Վանը հաղթեցին վերջին տուրում

                  28.05.25

                  ՀՊԼ․ Ուրարտու — Վան․ ուղիղ հեռարձակում

                  28.05.25

                  ՀՖՖ-ն հայտարարությամբ է հանդես եկել

                  25.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կոսովոյի դեմ ընկերական խաղում

                  19:53 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.