Միլանի «Ինտերի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ հետաքրքրություն է ցուցաբերելու Գոդինի նկատմամբ ու փորձելու է գնել նրա տրանսֆերը։
2018 թվականին ՄՅՈՒ-ն արդեն ցանկացել է գնել Գոդինին, սակայն դա անել նրանց չի հաջողվել։
Բացի «Մանչեսթեր Յունայթեդից» 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Վալենսիան»։