Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը խնդրել է ակումբին թույլատրել իրեն գնալ Բրազիլիա։
Ավելի վաղ Վիլիանի կինն ու երկու դուստրերը գնացել էին Բրազիլիա՝ կարանտինն այնտեղ անցկացնելու։ Mirror-ի փոխանցմամբ՝ Վիլիանը չի կարողանում միանալ իր ընտանիքին, քանի որ «Չելսիում» թույլ չեն տալիս հեռանալ Բրազիլիա։
Լոնդոնյան ակումբում կարծում են, որ հեռանալուց հետո հնարավոր է խնդիրներ առաջանան վերադառնալու հետ կապված կարանտինի պատճառով։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն դադարեցված է մինչև առնվազն ապրիլի 30-ը կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով։