Իտալական «Նապոլին» հայտարարել է, որ կվերսկսի մարզումները մարտի 25-ին՝ չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը։
Football Italia-ն հայտնում է, որ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոյի հետ միակ ներկայացուցիչներն են եղել ակումբների, ովքեր համաձայն են եղել մարզումները սկսել մինչև մարտի 4-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայում մարզական բոլոր միջոցառումները դադարեցված են մինչև առնվազն ապրիլի 3-ը կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։
Իտալիայի ֆուտբոլիստների միության նախագահ Դամիանո Տոմազին հայտարարել էր, որ այս պայմաններում մարզումների վերսկսումը անվտանգ չէ ֆուտբոլիստների համար։