ArmSportExclusive. Հենրիխ Մխիթարյան. Ես դեռ տիտղոսների ծարավ եմ Ինտերի հետ — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ArmSportExclusive. Հենրիխ Մխիթարյան. Ես դեռ տիտղոսների ծարավ եմ Ինտերի հետ

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իտալիա, Հայաստան, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  13.05.24 / 21:16
                  0

                  Իտալիայի առաջնությունում չեմպիոնական ինտրիգը դե ֆակտո ավարտվել էր գարնան սկզբին, երբ «Միլանը» սկսեց սայթաքել, իսկ «Յուվենտուսը» այնքան ուժեղ չէր դրանից օգտվելու համար։ Այս պարագայում «Ինտերին» ոչինչ չէր մնում, քան մեծացնել իր՝ առանց այն էլ հսկայական առավելությունը հետապնդողների նկատմամբ և ոսկե մեդալները նվաճել արդեն դե յուրե։ Որքան խորհրդանշական էր, որ չեմպիոնության հարցը վերջնականապես փակվեց Միլան քաղաքի դերբիում։

                  Այս և «Ինտերի» նախորդ հաղթանակներում իր հսկայական ներդրումն է ունեցել Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագի համար սա եվրոպական կարիերայի առաջին չեմպիոնական տիտղոսն է, որին մենք՝ բոլորս սպասել ենք 11 տարի։

                  «Ինտերից» զատ, այս ժամանակահատվածում Հենրիխը կրել է Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Ռոմայի» մարզաշապիկները, նվաճել է տիտղոսներ, այդ թվում՝ եվրագավաթներ, բայց երկրի չեմպիոնությանն ամեն անգամ մի քայլ չի բավանակացրել։ Այս առիթով ArmSport-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը բացառիկ հարցազրույց է վերցրել Հենրիխ Մխիթարյանից, որի ընթացքում մեր ֆուտբոլիստը պատմել է չեմպիոնական էմոցիաների, Սիմոնե Ինձագիի հետ աշխատանքի մանրամասների և 35 տարեկանում նման ֆանտաստիկ մարզավիճակ ունենալու գաղտնիքների մասին։

                   

                  — Հենրիխ, նախ թույլ տուր շնորհավորել քեզ երկար սպասված չեմպիոնության առիթով: Ի՞նչ էիր զգում այն պահին, երբ հնչեց սուլիչը:

                  Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ասեմ, որ դեռ «Միլանի» հետ խաղից առաջ էր շատ-շատ խոսվում մեր՝ չեմպիոն դառնալու մասին, քանի որ ունեինք միավորների մեծ պաշար մրցակիցների նկատմամբ։ Ամենուրեք լսում էինք ««Ինտերն» արդեն չեմպիոն է, «Ինտերն» արդեն չեմպիոն է», բայց մենք մեզ դեռ չեմպիոն չէինք զգում։ Քանի որ գիտակցում էինք, որ առջևում դեռ 6 խաղ կա, և ամենավճռորոշը լինելու է հենց «Միլանի» դեմ խաղը։ Այդ հանդիպումից դեռ 2 ամիս առաջ ամբողջ թիմով մտածում էինք՝ արդյո՞ք հնարավոր կլինի, որ հենց այդ խաղը լինի չեմպիոնական, որպեսզի կարողանանք հենց նրանց դեմ խաղում առավելության հասնել ու չեմպիոն դառնալ։ Այդ խաղի վերջում, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը…չգիտեմ…մինչև հիմա չեմ կարողանում բնութագրել զգացմունքներս, ուրախությանս չափ ու սահման չկար։ Իհարկե, շատ ուրախ եմ, քանի որ սա յուրահատուկ չեմպիոնություն էր, քանի որ այն առաջինն էր իմ եվրոպական կարիերայում։ Այս տիտղոսը, բնականաբար, շատ յուրահատուկ տեղ կունենա իմ գավաթների պահարանում։

                  -Որքանով էր հեշտ հաղթահարել ճնշումը, երբ դեռ չեմպիոն չդարձած, ամենուրեք ասում էին, որ դուք չեմպիոն եք։

                  Փորձում էինք որքան հնարավոր է՝ չլսել դրսից եկող խոսակցությունները։ Այսինքն, մենք տրամադրվում էինք, մենք պատրաստվում էինք, մանրամասն վերլուծում էինք հակառակորդին ու պարզապես խաղում էինք մեր խաղը։ Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ դրսից եկող նմանատիպ խոսակցությունները կարող էին փչացնել կամ վատ անդրադառնալ թիմի մթնոլորտի վրա։ Մեր նպատակը միայն մեկն էր՝ մոռանալ ամեն ինչ ու խաղալ մեր ֆուտբոլը, ուշադրություն դարձնել միայն մեզ վրա։ Գիտեինք, բնականաբար, որ այդ բաղձալի պահն էլ կգա, դրա համար չէինք կենտրոնանում ու զուտ հաճույք էինք ստանում մեր խաղից։

                  -Սա «Ինտերի» 20-րդ չեմպիոնությունն էր։ Ամբողջ քաղաքում թիմի երկրպագուները խելագարության էին հասել գերբի վրա 2-րդ աստղի առկայության առիթով…

                  Կարծում եմ, որ առաջնության սկզբնամասում, երբ հաղթանակը հաղթանակի հետևից գնում էինք առաջ, արդեն խոսակցություններ սկսեցին շրջանառվել 20-րդ սկուդետտոյի մասին, այն լինելու է յուրահատուկ։ Ես անձամբ լիարժեք դա չէի պատկերացնում, քանի որ առաջին անգամ էի մոտենում չեմպիոնությանը Եվրոպայում։ Պատկերացում չունեի, ի սկզբանե, թե ինչ ոգևորություն էր տիրում երկրպագուների ու առհասարակ բոլորի շրջանում։ Բայց կարող եմ ասել հետևյալը. Բացի նրանից, որ սա 20-րդ սկուդետտոն էր, հասկանանք նաև՝ երբ ենք այն նվաճել՝ «Միլանի» հետ դերբիում։ Այս հանգամանքը մնացածին կրկնակի, նույնիսկ եռակի լիցք հաղորդեց, ոգևորեց ու ուրախացրեց երկրպագուներին։ Երբ ավտոբուսով շրջում էինք քաղաքում, այնտեղ հասկանում էինք՝ ինչպիսի մեծ գործ ենք արել, ինչպիսի մթնոլորտ էինք ստեղծել երկրպագուների շրջանում։

                  — Ինչպիսին՞ ստացվեց մրցաշրջանը: Ինչպե՞ս ուշքի եկաք «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո:

                   Բնականաբար այդ պարտությունը միայն մեր ֆուտբոլիստների մեղքն էր, մեզանից յուրաքանչյուրն է դրա պատասխանատուն։ Կարծում եմ՝ հաշվի մեջ առաջ անցնելով Մադրիդում, մենք մի փոքր թուլացանք, կորցրինք զգոնությունը, քանի որ տանն էլ 1-0 հաշվով հաղթել էինք։ Մեզ ինչ-որ պահի թվաց, որ հարցերը լուծված են, բայց չարաչար սխալվեցինք։ Երևի թերագնահատեցինք մրցակցին, ու երբ «Ատլետիկոն» հավասարեցրեց դիմակայության հաշիվը, արդեն ուժասպառ էինք եղած, չէինք հասկանում՝ դաշտում ինչ է տեղի ունենում։ Հատկապես դա վերաբերվում էր վերջին 10-15 րոպեներին, երբ «Ատլետիկոն» մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում մեր դարպասի մոտ։ Վստահաբար ասում եմ, որ վերջաբանն այդպես ստացվեց միայն մեր հոգնածության պատճառով։ Բայց սա ֆուտբոլ է, ու հենց այսպիսի սխալների վրա ենք մենք սովորում և առաջ շարժվում։ Իմանալով, որ առաջնությունում դեռ շատ անելիքներ ունեինք, փորձեցինք որքան հնարավոր է՝ արագ մոռանալ այդ հանդիպման մասին և կենտրոնանալ ներքին առաջնության վրա, որպեսզի կարողանայինք մեր գործն ավարտին հասցնել և դառնալ Իտալիայի չեմպիոն։

                  — Դու աշխատել ես բազմաթիվ տիտղոսակիր մասնագետների հետ, բայց առաջին չեմպիոնությունը նվաճել ես մինչև այդ երբևէ չեմպիոն չդարձած Սիմոնե Ինձագիի հետ: Ի՞նչ աշխատանքային առանձնահատկություններ ունի նա, ինչ կպատմես նրա մասին:

                   Ճիշտ է՝ աշխատել եմ շատ մարզիչների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի աշխատանքի իր մեթոդիկան, իր ֆուտբոլային փիլիսոփայությունը, ֆուտբոլիստների հետ աշխատելու յուրահատուկ մոտեցումը։ Բոլորից էլ շատ բան եմ սովորել։ Այո, ճիշտ եք նշում՝ իմ և Սիմոնե Ինձագիի համար սա առաջին չեմպիոնությունն է։ Սա ևս հաճելի է։ Որովհետև «Ինտեր» եկած օրվանից ի վեր սա արդեն իմ չորրորդ տիտղոսն է։ Մինչև այդ հաղթել էինք Իտալիայի Սուպերգավաթում, մեկ անգամ էլ գլխավերևում պահել ենք Իտալիայի գավաթը, բայց չեմպիոնությունն այլ զգացողություն է, մանավանդ՝ առաջինը։ Փորձում ենք անել այն, ինչ մարզիչն է ասում, այն, ինչ խնդրում և պահանջում է, որովհետև ամենաառաջին պատասխանատուն մարզիչն է լինում։ Երբ թիմը հաղթում է, նշանակում է՝ լավ են աշխատել բոլորը, բայց պարտության պարագայում բոլորը մեղադրում են հենց մարզչին։ Փորձում ենք բոլորս օգնել միմյանց, առաջ շարժվել ու հասնել մեր նպատակին։ Եվ դա այն դեպքում, որ Ինձագին շատ մոտ էր «Ինտերում» աշխատելու հենց իր առաջին տարում չեմպիոն դառնալուն, բայց բոլորը հիշում են՝ ինչպես պարտվեց «Ինտերն» այդ մրցաշրջանում։ Շատ ուրախ եմ, որ իր գլխավորությամբ կարողացանք չեմպիոն դառնալ։ Հույս ունեմ՝ սա կլինի մեր համատեղ առաջին, բայց ոչ վերջին չեմպիոնությունը, որովհետև դեռ հաղթանակի, չեմպիոնության ծարավ եմ։ Տիտղոսներ հաղթելու և այս ակումբի հետ հաղթանակներ տանելու ցանկությունս դեռ անսպառ է։

                  — Այս մրցաշրջանում արդեն 10 ասիսթ ես արել առաջնությունում, բայց գոլերը շատ չէին: Գո՞հ ես անձամբ քո մրցելույթներից:

                   Կարող եմ այս մրցաշրջանը բաժանել երկու մասի։ Նախ բացատրեմ՝ ինչու։ Առաջինում թող լինի այն հատվածը, որտեղ կերևա՝ ինչքան խաղաժամանակ եմ ստացել, որքան եմ աշխատել, որքան եմ օգնել թիմին ներքին առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և Սուպերգավաթի համար խաղերում։ Կարող եմ շատ գոհ լինել, քանի որ տիտղոսներ ենք նվաճել, որոնցից մեկը՝ չեմպիոնությունը, և մեծ գործ ենք արել։ Չնայած, իհարկե, չենք բավարարվելու ձեռք բերածով։

                  Երկրորդ մասն արդեն վերաբերվում է նվազ արդյունավետ լինելուն։ Բայց եկեք չմոռանանք, որ գալով այս ակումբ, ինչպես նաև «Ռոմայում» խաղացած վերջին մրցաշրջանում, ես փոխել էի դիրքս։ Ավելի շատ նահանջեցի միջին գծի խորք, սկսեցի խաղալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, նվազեցին իմ ֆունկցիաները հարձակողական գոտում կամ եզրում, որտեղ ավելի շատ եմ սիրում խաղալ, բայց հասկանալով այդ ամեն ինչը, չմտածեցի, որ դա իմ դիրքը չէ, չեմ կարող հարմարվել, այլ փորձեցի ադապտացվել և իմ ցուցադրած ֆուտբոլը հարմարեցնել այդ դիրքին։ Դրա համար չեմ սրտնեղում։ Ճիշտ է՝ քիչ գոլ խփեցի՝ ընդամենը 2-ը, այն էլ «Միլանի» դարպասը։ Կցանկանայի ավելի շատ գոլ խփել, ունեի հնարավորություններ, բայց այդպես ստացվեց։ Ես չեմ կարող ուրախ չլինել, որ իմ գործողությունների ու փոխանցումների շնորհիվ իմ թիմակիցներն եմ կարողանում գոլ խփել և թիմին հաղթանակներ պարգևել։ Կփորձեմ հաջորդ մրցաշրջանում մի փոքր ավելի շատ գոլեր խփել ու ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել և ավելի գոհ մնալ իմ արդյունավետությունից։

                  — Հենրիխ, արդեն 35 տարեկան ես, բայց հիացնում ես բոլորին քո անխափանությամբ: Ո՞րն է քո հաջողության գաղտնիքը:

                  Առաջնահերթ, իհարկե, ինձ նման մարզավիճակում պահում է սերը հանուն ֆուտբոլի։ Երբ առավոտյան արթնանում եմ, բարձր տրամադրությամբ եմ դա անում և ուրախանում եմ, որ գնում եմ մարզման։ Եվ ոչ թե ասում եմ ինքս ինձ՝ «վա՜յ, էլի պետք է գնամ մարզման, հոգնած եմ, չեմ ուզում մարզվեմ, գիշերը լավ չեմ քնել»։ Ես մարզման գնում եմ ուրախությամբ, ինքս ինձ չեմ խաբում։ Ես ունեմ այդ ցանկությունը, իմ մեջ դեռ եռում է սերը ֆուտբոլի հանդեպ։ Չի եղել գեթ մի օր, նույնիսկ ամենաանհաջող արդյունքից կամ պարտությունից հետո ես չեմ ասել՝ «ե՞րբ է ավարտվելու վերջապես այս առաջնությունը, որ գնամ հանգստանամ, գնամ արձակուրդ»։ Մարզումային ոչ մի պրոցես բաց չեմ թողել, չեմ զլացել, արել եմ ամեն ինչ՝ նախամարզումային և հետմարզումային վարժությունները, պրոցեդուրաները։ Սա գաղտնիքներից առաջինն է։

                  Բացի դրանից, փորձում եմ որքան հնարավոր է՝ լավ հետևել առողջությանս՝ քնիս ռեժիմին ու առողջ սնվելուն։ Փորձել եմ շատ բաներ հեռացնել իմ սննդակարգից, որպեսզի կարողանամ ավելի երկար խաղալ։ Ճիշտ է՝ դա ամենևին էլ հեշտ չէ, բայց մեր դիետոլոգի օգնությամբ հասել ենք այդ հաջողության։ Լավ քնել, լավ մարզվել, լավ սնվել ու լավ հանգստանալ՝ սրանք են իմ հաջողության գրավականը, չնայած որ շատ դեպքերում չի ստացվում հանգստանալ, քանի որ տղայիս հետ արդեն երկրորդ մարզումն ենք անում տանը (ծիծաղում է)։

                  — Իտալական մամուլում գրում են, որ չեմպիոն դառնալու հաջորդ օրը «Ինտերի» երկրպագուները առավոտյան շուտ եկել են մարզաբազա ձեզ շնորհավորելու ու տեսել են՝ ամենաառաջինը մարզմանը դու ես եկել…

                  Այո, ճիշտ է։ Ասեմ ավելին՝ միայն այդ օրը չէ, որ մարզմանը առաջինն եմ եկել։ Գրեթե միշտ եմ գալիս առաջինը կամ առնվազն առաջիններից մեկը։ Բայց, ինչպես ասացի, դա իմ օրվա ծրագիրն է, օրվա համակարգն է՝ շուտ գալ մարզմանը՝ ավելորդ ժամանակ չկորցնելու և ժամանակային հաշվարկը չխախտելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ճիշտ ժամին արթնանալ, նախաճաշել, պատրաստվել, մարզվել, մարզումից հետո դարձյալ վարժություններ, սնվել ու հետո նոր վերադառնալ տուն։ Ես գիտակցում եմ՝ իմ կարիերայի ավարտին քիչ ժամանակ է մնացել, ու փորձում եմ՝ որքան հնարավոր է արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր րոպեն։ Թեպետ նշեմ, որ առաջին տարին չէ, որ ապրում եմ նման ռեժիմով՝ միշտ եմ առաջիններից մեկը եկել մարզման և վերջիններից եմ եղել, որ ավարտել է մարզումը։ Սա զուտ ասում եմ, որպեսզի բոլորը հասկանան, որ ես չեմ դարձել 35 տարեկան ու նոր գիտակցել, որ պետք է այդպես ապրեմ ու մարզվեմ։ 35 տարեկանում հնարավոր է բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ռոբերտ-գասպարյանԱ ՍերիաինտերՀենրիխ ՄխիթարյանՉեմպիոնների լիգասիմոնե-ինձագի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

                  05.06.25

                  Նիկոլո Սկիրա․ Ինտերը համաձայնության է եկել նոր մարզչի հետ

                  05.06.25

                  🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

                  05.06.25

                  Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

                  05.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կոսովոյի դեմ ընկերական խաղում

                  19:53 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.