Թեյլոր Սվիֆթի երկրպագուներին կոչ է արվել քվեարկել Օլի Ուոթքինսի օգտին: Ավելի վաղ հայտնի էին դարձել ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները, որոնց թվում է նաև Ուոթքինսը։
Օլի Ուոթքինսի ընկերուհին՝ Էլլի Ալդերսոնը, փորձել է ստանալ Թեյլոր Սվիֆթի երկրպագուների աջակցությունը, հայտնում է Daily Mail-ը։ Նա գրառում է կատարել, որտեղ Ուոթքինսին վերագրել է հետևյալ մեջբերումը. «Ես Սվիֆթի մեծ երկրպագու եմ, ամեն առավոտ լսում եմ նրա նոր ալբոմը»:
«Նա Թեյլոր Սվիֆթի մեծ երկրպագու է: Նա առաջադրվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, խնդրում ենք քվեարկել նրա օգտին՝ օգտագործելով ստորև նշված հղումը»,- ասվում է գրառման մեջ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թեյլոր Սվիֆթի երկրպագուները կարող են ներգրավվել ֆուտբոլային մրցանակի համար քվեարկությունում:
Անցյալ տարի նրանք քվեարկեցին Ջուդ Բելինգհեմի օգտին Golden Boy մրցանակաբաշխության ժամանակ այն բանից հետո, երբ «Բարսայի» ֆուտբոլիստ Ալեքս Բալդեն ասաց, որ իրեն դուր չի գալիս Թեյլոր Սվիֆթի երաժշտությունը: Արդյունքում Բելինգհեմը արժանացել է 2023 թվականի Golden Boy մրցանակին։
Նմանատիպ քայլի էին դիմել նաև «Բրայթոնի» երկրպագուները՝ առաջարկելով Սվիֆթի երկրապգուներին աջակցել Կաուրո Միտոմային ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի քվեարկությունում։