«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Եվրոպայի հավաքականի կազմում կմասնակցի Լեյվերի գավաթի մրցաշարին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Իսպանացին թիմում հանդես կգա հայրենակից Կարլոս Ալկարասի, Դանիիլ Մեդվեդևի և Ալեքսանդր Զվերևի հետ։
Եվրոպայի հավաքականի ավագը կլինի «Մեծ սաղավարտի» 11-ակի հաղթող շվեդ Բյորն Բորգը։
Այս տարվա մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ից 22-ը Բեռլինում (Գերմանիա):