«Էլ Կլասիկոն» էլի Կլասիկո է. «Ռեալ» — «Բարսա» սուպեր հանդիպման թոփ թվերն ու փաստերը — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Էլ Կլասիկոն» էլի Կլասիկո է. «Ռեալ» — «Բարսա» սուպեր հանդիպման թոփ թվերն ու փաստերը

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իսպանիա, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  22.04.24 / 14:22
                  0

                  Չեմպիոնական ինտրիգն Իսպանիայում, կարծես, ավարտվեց՝ նույնիսկ ամենաանհավանական սցենարներով ֆիլմերի սիրահարների համար։ Լա Լիգայի ավարտին մնում է 7 տուր, երբ առաջատարներ «Ռեալն» ու «Բարսան» պետք է իրենց ուժերը չափեին նորացված «Սանտիագո» Բերնաբեու ստադիոնում։ Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտեցել էին գերհոգնած կարգավիճակում.  «Ռեալը» 4 օր առաջ ծանրագույն պայքարում պարտության էր մատնել «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Բարսելոնան» տնային խաղում խոշոր հաշվով պարտություն էր կրել ՊՍԺ-ից։ Հոգեբանական առավելությունը խաղից առաջ միանշանակ «Ռեալի» կողմն էր, սակայն ֆիզիկապես «Բլաուգրանան» անհամեմատ ավելի լավ վիճակում էր։

                  Նման խաղերում նախօրոք ֆավորիտին նշելն անհնար ու անշնորհակալ զբաղմունք է, քանի որ «Կլասիկոն» երբեք չի ճանաչում տրամաբանություն, նախախաղային հարցեր։ Այստեղ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ցանկացած իրադարձություն, ցանկացած աննշան քամին կարող է փոխել հանդիպման ելքը 180 աստիճանով։

                   

                  Կազմերը

                  Դիտելով երկու թիմերի մեկնարկային կազմերը՝ կարելի էր մտածել, որ «Բարսելոնան» ունի որոշակի առավելություն։ Համենայն դեպս, թղթի վրա տանտերերի պաշտպանության գիծն առնվազն մտահոգիչ էր։ Խաղադաշտ դուրս եկած պաշտպաններից միայն Անտոնիո Ռուդիգերն էր «ԴՆԹ»-ով պաշտպան։ Կենտրոնական գոտում նրա հետ դաշտ դուրս եկած Օրելյեն Չուամենին հենակետային կիսապաշտպան է։ Եզրերի պատասխանատուները հարկադրաբար են կապվել այդ դիրքերի հետ։ Էդուարդո Կամավինգան ստեղծագործ կիսապաշտպան է, բայց Կառլո Անչելոտտիի թեթև ձեռքով վերածվել է ձախ պաշտպանի։ Աջ լատերալի դիրքում էլ դաշտ էր դուրս եկել Լուկաս Վասկեսը։ Վերջինս «Ռեալի» «տրանսֆորմերն է»։ 4 տարի առաջ Զինեդին Զիդանը գնաց հնարքի ու Դանի Կարվախալի փոխարեն Լուկասին դրեց աջ պաշտպանի դիրքում։ Այդ էքսպերիմենտը դուր եկավ երկու կողմերին էլ, ու ամեն անգամ, երբ Կարվախալը ստանում էր վնասվածք, Լուկասը հայտնվում էր փրկողի դերում։

                  «Բարսայի» վիճակն էլ առանձնապես փայլուն չէր. Չավին վաղուց է մի կերպ «յոլլա գնում» առանց նոմինալ աջ պաշտպանի։ Ժյուլ Կունդեն իր կարիերայում, իհարկե, խաղացել է այդ դիրքում, սակայն գրեթե միշտ հարկադրաբար։ Տեղափոխվելով Կատալոնիա՝ ֆրանսիացի պաշտպանն ավելի հաճախ է փակում խնդրահարույց դիրքը՝ լինելով չգրոհող կամ քիչ գրոհող եզրային պաշտպան։ Կենտրոնական պաշտպան Անդրես Քրիստենսենը Չավիի որոշմամբ խաղում է հենակետայինի դիրքում։ Չէինք ասի, որ չի արդարացնում, բայց հենց այդ դիրքում զրկված լինելով Գավիից ու Պեդրիից՝ Չավին ստիպված ազատել է նրան կենտրոնական պաշտպանի պարտականություններից։

                   

                  Խաղի սկիզբն ու մրցավարական սկանդալը

                  Խաղի սկզբում հերթական անգամ համոզվեցինք, որ Չավին գերազանց է կարողանում տրամադրել իր տղաներին։ Դրա վառ ապացույցը վաղաժամ գոլն էր։ Հանդիպման մեկնարկում հյուրերը ճնշում էին մրցակցին ու հասան անկյունայինի։ Դրոշակի մոտից Ռաֆինիայի ուղարկած գնդակն իջավ ուղիղ Քրիստենսենի գլխին։ Զարմանալի է, բայց այս դրվագում լուրջ ձախողվեց Անդրեյ Լունինը՝ մարդ, որն իր 8 սեյվով «Սիթիի» հետ հաղթանակի մարմնացումն էր։ Փոխանցման պահին Լունինը սխալ հաշվարկեց գնդակի հետագիծը, թիմակիցները, ինչպես հարկն է, չօգնեցին, և գոլը ծնվեց։

                  Գոլից հետո խաղը բացվեց․ «Ռեալը» գնաց առաջ՝ բացելով որոշակի միջանցքներ մրցակցի համար։ Ինչպես վերևում նշել էինք, երկու թիմերի ամենախոցելի դիրքը եզրային պաշտպանների դիրքն էր։ Հենց այդտեղից եկան գոլին հաջորդող երկու վտանգավոր պահերը։ Նախ Վինիսիուսը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց, այնուհետև Լամին Յամալը հեշտությամբ ձեռնունայն թողեց Կամավինգային ու սուր անկյունից հարվածեց, բայց «պապը երկու անգամ փլավ չի ուտում»՝ Լունինը տեղում էր։

                  17-րդ րոպեին գրանցվեց առաջին կեսի առաջին վիճահարույց դրվագը։ Լուկաս Վասկեսը մանկան պես շրջանցեց Ժոաո Կանսելուին ու հայտնվեց խիստ վտանգավոր դիրքում։ Իր առաջին կլասիկոն անցկացնող Կուբարսին հասավ փոխօգնության, բայց ունքն ուղղելու տեղը աչքն էլ հետը հանեց՝ գցելով մրցակցին սեփական տուգանայինում։ Կրկնապատկերում երևում է, որ Վասկեսը առանձնապես մեծ ցանկություն չուներ ոտքերը բարձրացնելու, Կուբարսին էլ դա չհասկացավ։ Այո, միանշանակ Լուկասը գնում էր այդ կոնտակտին։ Մրցավարը հիմք չէր ունենա նշանակելու 11-մետրանոց, եթե Կուբարսին չաներ ակցենտավորված շարժում մրցակցի ոտքերի ուղղությամբ։ Գնդակին մոտեցած Վինին նշակետից չվրիպեց՝ խփելով իր 7-րդ գոլը Կլասիկոներում։

                  28-րդ րոպեին գրանցվեց դրվագ, որը ոտքի հանեց ամբողջ Իսպանիայի ֆուտբոլային հասարակությունը։ Հերթական վտանգավոր անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց դարպասային գծի վրա (չասենք՝ դարպասում)։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները աղաղակում էին, որ գնդակը հատել է դարպասային գիծը։ Առաջին կրկնապատկերը ցույց տվեց, որ գնդակն ամբողջությամբ դարպասում չի հայտնվել։ Քաղաքակիրթ ու ֆուտբոլային, նույնսիկ ոչ ֆուտբոլային երկրներում գոլը ֆիքսող համակարգը կարձանագրեր՝ կար գոլ, թե՞ ոչ։ Բայց պարզվում է՝ Իսպանիան ֆուտբոլային քաղաքակիրթ երկիր չէ ու չունի 3 մլն եվրո այդ տեխնիկան ներդնելու համար։ Նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը (այո, այո, ա՜յն Իտուրալդեն) դժգոհ է նման թվացյալ պարզ տեխնոլոգիայի բացակայությունից։

                  «Չեմ կարծում, որ գնդակը հայտնվել է դարպասում, այն պետք է ամբողջությամբ անցներ գիծը: Սա երրորդ «ուրվական» գոլն է այս առաջնությունում։ Ընդամենը 3 միլիոն եվրո, և մենք ստիպված չենք լինի սպասել որոշման: Եվ առանց տեխնոլոգիայի, պետք է մեր «մատից հոտ քաշենք»: Այսօրվա տեսախցիկները չեն ապահովում անհրաժեշտ պատկերը»,- ասել է նախկին մրցավարը։

                  Մրցավարի՝ առաջին կեսի ավելացված 2-րդ րոպեին գրանցվեց դրվագ, որը ևս էականորեն ազդեց խաղի ելքի վրա։ Դաշտի կենտրոնական հատվածում գնդակի համար պայքարում Ֆեդերիկո Վալվերդեն գնաց կոնտակտային պայքարի Ֆրենկի դե Յոնգի հետ, եղավ, առաջին հայացքից, թեթև հարված։ Հոլանդացի ֆուտբոլիստն ընկավ խոտածածկին ու այլևս չկարողացավ ոտքի կանգնել։ Մոտ 4 րոպե բժիշկները փորձում էին նրան ոտքի հանել, բայց նա թողեց խաղադաշտը միայն պադգարակների օգնությամբ։ Դե Յոնգը նոր էր ապաքինվել վնասվածքից և շատ կարևոր դեր ուներ այս մոբիլ «Բարսելոնայում»։ Պեդրիի ու Գավիի բացակայությամբ դե Յոնգը տալիս էր խորություն ամբողջ միջին գծի երկայնքով՝ փակելով բոլոր հնարավոր դիրքերը։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Պեդրոն, իհարկե, վատը չէ, բայց դեռևս 100 տոկոսով պատրաստ չէ։

                  Ընդմիջումից հետո դիտարժան պայքարը շարունակվեց ու այն տեղափոխվեց արդեն մարզչական հարթակ։ Խաղին նոր շուք հաղորդելու համար անհրաժեշտ էր թարմություն։ Շախմատային պարտիայի առաջին քայլն արեց Չավին՝ նախ փոխարինման մտավ Ֆերմին Լոպեսը, այնուհետև դաշտից դուրս եկան Լևանդովսկին ու Ռաֆինյան՝ իրենց տեղը զիջելով Ֆերրան Տորեսին ու Ժոաո Ֆելիքսին։ Մինչև 69-րդ րոպեն օդում կախված էր լարվածությունը ու պարզ էր, որ այդքանով ոչինչ չի ավարտվի։ Հենց այդ րոպեին նորից գոլ ծնվեց ու նորից՝ եզրից։ Յամալը ստացավ գնդակը, «Ռեալի» ձախ պաշտպան Կամավինգան լա՜վ ուշացավ ու թույլ տվեց մրցակցին գրագետ կասեցնել գնդակն ու շքեղ փոխանցում կատարել տուգանային հրապարակ։ Ֆերան Տորեսը թեպետ չդիպավ գնդակին, բայց շեղեց Լունինին։ «Ռեալի» դարպասապահը հետ մղեց գնդակը, բայց ուղիղ Լոպեսի ոտքին։ «Բարսայի» երիտասարդ կիսապաշտպանին մնում էր չվրիպել։

                  Ընդամենը 4 րոպե անց «Ռեալը» պատասխանեց։ Վինին ձախ եզրով քարշ տվեց գնդակն ու այն ուղարկեց տուգանային։ Թվաց՝ գնդակին ոչ ոք չի հասնի կամ կդառնա մրցակցի պաշտպանների բաժին։ Բայց թիկունքից հայտնված Լուկաս Վասկեսը երկրորդ անգամ այս խաղում անակնկալի բերեց Ժոաո Կանսելուին ու գնդակն ուղարկեց դարպասը։ Թեպետ հանդիպման ավարտին դեռ 20 րոպե ժամանակ կար, բայց արդեն պարզ էր, որ խաղի գլխավոր հակահերոսներից մեկը Կանսելուն էր, որը դարձավ «Բարսայի» բաց թողած երկու գոլի մեղավորը։ Սա հերթական անգամ վկայում է նրա պաշտպանողական թույլ որակների մասին։

                  Շախմատային պարտիայի հաջորդ քայլը կատարեց Անչելոտտին՝ թարմություն մտցնելով խաղադաշտում։ Նախ դաշտ դուրս եկավ Էդեր Միլիտաոն, որը եկավ պաշտպանության կենտրոն ու խառնեց «Բարսայի» խաղաքարտերը։ Բրազիլացի ֆուտբոլիստն առաջին հայացքից ձևավորեց կենտրոնականների եռյակ, սակայն Չուամենին մի փոքր բարձրացավ վերև՝ հենակետային գոտի։ Թիկունքում լայն շարվածքը թույլ տվեց Վասկեսին ու փոխարինման մտած Ֆրան Գարսիային ավելի բարձր դիրքավորվել եզրերում։

                  Սա շախ էր, որը դրեց Պապա Կառլոն։ Մատ հայտարարեց արդեն Ջուդը։ Մրցավարի ավելացված ժամանակում «Սերուցքայինները» անցան օրինակելի հակագրոհի։ Փոխարինման մտած Բրահիմ Դիասը կենտրոնից գտավ նույն Լուկաս Վասկեսին, որը ցածրից սուր փոխանցում կատարեց տուգանայինի կենտրոն։ Խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներից մյուսը՝ Խոսելը, կրնկի շարժումով ապակողմնորոշեց մրցակիցներին ու չդիպավ գնդակին։ Այն հասավ «Բարսայի» պաշտպանության աջ թև, որտեղ այս անգամ սխալվեց Ժյուլ Կունդեն ճիշտ այնպես, ինչպես րոպեներ առաջ Կանսելուն՝ չհասնելով Բելինգհեմի հետևից։ Անգլիացի ֆուտբոլիստը դաժանորեն գնդակահարեց Տեր Շտեգենին՝ հաղթանակ պարգևելով «Ռեալին»։

                  Մի քանի ուշագրավ թիվ.

                  • «Բարսան» արդեն «Ռեալին» պարտվում է 4-րդ խաղում անընդմեջ՝ 0-4 Իսպանիայի գավաթում, 1-2՝ Լա Լիգայում և 1-4 Սուպերգավաթում։
                  •  «Ռեալը» տարավ 105-րդ հաղթանակը «Կլասիկոներում»։ Բարսան հաղթել է 100 անգամ, ևս 52 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
                  • Մադրիդցիներն անպարտելի են 17 հանդիպում անընդմեջ. նրանք տարել են 12 հաղթանակ, այդ թվում՝ 11 մետրանոց հարվածաշարով Սիթիի դեմ, և 5 ոչ-ոքի:

                  Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների թիվը հասցրեց 81-ի, «Բարսան» մնաց 70 միավորով։ Սրանով, կարծես, չեմպիոնական ինտրիգը ննջեց խաղաղությամբ։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: բարսելոնաԿառլո ԱնչելոտտիչավիՋուդ ԲելինգեմՌեալ Մադրիդվինիսիուս-ժունիոր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  07.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  06.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կոսովոյի դեմ ընկերական խաղում

                  19:53 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.