«Բորնմուտի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն Պրեմիեր լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2-2):
Ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը բացել է 16-րդ րոպեին՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր 17-րդ գոլը։
Ինչպես նշում է BBC-ն, Սոլանկեն դարձավ «Բորնմուտի» ռեկորդակիրը Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի քանակով:
Ներկայումս անգլիացին երրորդն է լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում (Մուհամեդ Սալահի և Ալեքսանդր Իսակի հետ միասին)՝ զիջելով միայն Էրլինգ Հոլանդին (20) և Օլի Ուոթքինսին (18):
Դոմինիկ Սոլանկեն «Բորնմուտի» կազմը համալրել է 2019 թվականի հունվարին՝ տեղափոխվելով «Լիվերպուլից»։