Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Բորնմուտն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղացին՝ 2-2։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը: «Բորնմուտի» կազմում գոլի հեղինակ դարձան Դոմինիկ Սոլանկեն և Ջասթին Կլյուվերտը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում առանց հաղթանակի իր շարքը հասցրեց չորս հանդիպման՝ 3 ոչ-ոքի և 1 պարտություն:
Էրիկ տեն Հագի թիմը 50 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: «Բորնմուտը» (42) 12-րդ տեղում է։