Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվ Մաքմանամանը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։
«Հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին երկու հիանալի թիմերն էլ։ Ափսոս, որ նրանցից մեկը հաջորդ շաբաթ կլքի մրցաշարը»,- Մաքմանամանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 17-ին։