Լոնդոնի «Չելսիի» ու Նիգերիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը 2 օր առաջ լքել է թուրքական «Տրաբզոնսպորը»: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն հանգամանքը, որ կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի առաջնությունը չէր դադարեցվել:
Թուրքիայի առաջնությունում արտակագ դրություն չկար ու բոլոր խաղերը, ըստ նախնականի, պետք է կայանային սահմանված ժամկետներում, ինչին բացասաբար էր արձագանքել նիգերիացի կիսապաշտպանը: Միկելը սոցցանցերում գրել էր, որ այս դժվարին պահին բոլորը պետք է լինեն իրենց ընտանիքների ու հարազատների կողքին: 32-ամյա ֆուտբոլիստը ակումբը լքել էր փոխադարձ համաձայնությամբ:
Սակայն արդեն այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի առաջնությունը ևս դադարեցվել է: Հետաքրքիր է. այսքանից հետո կվերդառնա՞ Միկելը թուրքական ակումբ: