Ավստրիայի առաջնությունը դադարեցվել էր մինչև մայիսի 5-ը: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հարկադիր դադարը երկարաձգվելու է: Նշվում է, որ խաղերը կարող են վերսկսվել հունիսի սկզբին:
Հիշեցնենք, որ Ավստրիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԼԱՍԿ-ը, որը երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Զալցբուրգին» գերազանցում է 6 միավորով: