Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատը վաստակել է «Մանչեսթեր Սիթին»՝ 89,02 մլն եվրո, հայտնում է Mundo Deportivo-ն։
Եկամուտը գոյանում է անցկացրած խաղերի արդյունքներից, հաջորդ փուլ դուրս գալուց և հեռուստատեսային իրավունքների համար հոնորարներից:
Քառորդ եզրափակիչի հանդիպումներից առաջ եկամտով երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը» (86,75 մլն), իսկ երրորդը՝ «Բավարիան» է(86,02)։
Լավագույն 8-յակում են նաև ՊՍԺ-ն (76,28), Մադրիդի «Ատլետիկոն» (75,05), Դորտմունդի «Բորուսիան» (74,53), «Բարսելոնան» (74,33) և «Արսենալը» (68,44):
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով ամենաշատը վաստակել է «Մանչեսթեր Սիթին» (134,94 մլն եվրո), երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» (118,83 մլն), մրցաշարի եզրափակչի մասնակից «Ինտերը» ստացել է 101,29 միլիոն։