Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը — Armsport.am
19.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական․ Ռակիտիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

    Անկասկած՝ նա այս պահին լավագույնն է աշխարհում․ Ֆերդինանդ

    Վալենսիան սպառնում է դատական հայց ներկայացնել․ ինչ է պատահել

    Չենք ցանկանում, որ նա փչացնի նաև Յամալի կարեիերան․ Բարսայի երկրպագուները պահանջում են վաճառել թիմի առաջատարներից մեկին

    Հայտնի է՝ 2025 թ․ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը

    Պետք է խոստովանեմ, որ կարիերաս մոտենում է ավարտին․Ռեալի պաշտպանը անկեղծացել է

    Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները տոնել են Սլովակիայի առաջնությունում չեմպիոնությունը

    Բարսելոնայի ֆուտբոլիստները քրտնաջան աշխատեցին տիտղոսի համար. Ֆլիկ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

      Անի Ամիրաղյանը ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարի եզրափակչում է

      Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

      Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

      Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

          Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

          Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պաշտոնական․ Ռակիտիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

            Անկասկած՝ նա այս պահին լավագույնն է աշխարհում․ Ֆերդինանդ

            Վալենսիան սպառնում է դատական հայց ներկայացնել․ ինչ է պատահել

            Չենք ցանկանում, որ նա փչացնի նաև Յամալի կարեիերան․ Բարսայի երկրպագուները պահանջում են վաճառել թիմի առաջատարներից մեկին

            Հայտնի է՝ 2025 թ․ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը

            Պետք է խոստովանեմ, որ կարիերաս մոտենում է ավարտին․Ռեալի պաշտպանը անկեղծացել է

            Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները տոնել են Սլովակիայի առաջնությունում չեմպիոնությունը

            Բարսելոնայի ֆուտբոլիստները քրտնաջան աշխատեցին տիտղոսի համար. Ֆլիկ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

              Անի Ամիրաղյանը ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարի եզրափակչում է

              Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

              Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

              Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

                  Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

                  Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան
                  19.03.24 / 20:45
                  0

                  IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 25-րդ տուրը, որի արդյունքները, ի տարբերություն նախորդների, ինչ-որ տեղ հնարավոր է տեղավորել տրամաբանության մեջ։ Այս անգամ հաղթեցին նրանք, որոնք ի սկզբանե համարվում էին ֆավորիտ։ Առաջ անցնելով նշենք, որ հաշվետու տուրում որևէ խաղաղ ելք չի գրանցվել։

                   

                  Ռազմիկ Հակոբյանի «100»-ը, Հաջիի դուբլը և «Արարատի» չոր հաղթանակը

                  Տուրն Աբովյան քաղաքում բացել են «Արարատն» ու «Շիրակը»։ Խաղի մեկնարկային սուլիչից առաջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանին, որը հարազատ դարձած ակումբում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը։ Հակոբյանը արարատցիների գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի ձեռքից ստացավ հատուկ մարզաշապիկ։ Հակոբյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկավ միայն 16-րդ րոպեին՝ այն էլ հարկադրված։ Մինչև այդ՝ խաղի ընթացքում տեղի ունեցավ 2 իրադարձություն։ Նախ Հաջին «Արարատի» կազմում հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ հաջորդ իսկ գրոհի ժամանակ կոպիտ խախտում թույլ տվեց և գցեց «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանին։ Նրան պադգարակներով դուրս բերեցին դաշտից, ու միայն այդ ժամանակ խաղադաշտ մտավ Ռազմիկ Հակոբյանը։ Արմեն Նահապետյանի մոտ անրակի բեկորային կոտրվածք է ախտորոշվել: Երեկ արդեն ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Նահապետյանը բարեհաջող վիրահատվել է, և նախնական տվյալներով ֆուտբոլիստին սպասվում է 2-3 ամսյա վերականգնողական փուլ:

                  Հանդիպման հետագա ընթացքում «Շիրակն» ուներ ավելի մեծ առավելություն. հենց գյումրեցիներն էին հանդես գալիս նախաձեռնողի դերում, սակայն ամենակարևոր պահին կամ շեղ ու բարձր էին հարվածում, կամ էլ վերջին փոխանցումը չէին կարողանում կատարել։ Անկասկած, «Շիրակը» գոնե 1 գոլի արժանի էր։ 53-րդ րոպեին նույնպես ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն դրվագին միջամտեց VAR-ը և այն չեղարկեց։ Հետագայում դարպասի ևս մեկ գրավում եղավ, բայց նորից դրա հեղինակն «Արարատն» էր։ Ու նորից դիպուկ հարվածով աչքի ընկավ Կասիմ Հաջին՝ դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

                  Տուրի կենտրոնական խաղը՝ ձանձրույթի և/կամ լարվածության հոմանիշ

                  Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից հետո ձևավորված պատկերը թույլ էր տալիս ակնկալելու, որ չեմպիոնական պայքարին ներգրավված կլինի 3 ակումբ՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Նոան»։ Վարդան Մինասյանի թիմը ձմեռային դադարից հետո վերադարձավ ու հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները՝ պարտության մատնելով «Փյունիկին»՝ Ավանի Ակադեմիայում, սակայն հետագայում անկայունացավ ու ստիպված էր այդպիսի տրամադրությամբ ընդունել «Նոային»։

                  Գավաթի խաղարկությունում թիմերն երկրպագուներին գոլային իսկական հրավառություն ապահովեցին՝ միմյանց դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Առաջնության 25-րդ տուրի խաղի առաջին կեսում նույնիսկ հնարավոր չի լինի հաշվել 5 հարված, որոնք կարելի է կոչել «կիսով չափ վտանգավոր»։ Հանդիպման տեսությունը թույլ չի տա խաբել. առաջին 45 րոպեների ընթացքում թիմերը բառի ուղիղ իմաստով ոչինչ ցույց չտվեցին։ Երկրորդ կեսում միայն երկրպագուները տեսան առաջին պահը, որից կարելի էր ինչ-որ էմոցիա արտահայտել։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն դարպասապահը աչալուրջ էր։ 76-րդ րոպեին Նիկո Վարելան ձախ կողմում ստացավ գնդակը, այն տարավ հետ ու հեռվից հարված կատարեց։ Դամյան Շիշկովսկին չափազանց անհաջող խաղաց, և Պոլ Խլադոնը, որսալով պահը, գնդակը ուղարկեց դարպասը։ Այո, հյուսիսմակեդոնացի պաշտպանն անհաջող խաղաց, սակայն նա ունի աննշան արդարացում. հարվածի հետագիծն ու գնդակի բարձրությունը չափազանց անհարմար էին, ինչի պատճառով էլ առաջին փորձից ֆիքսել գնդակը չհաջողվեց։ «Արարատ-Արմենիայի» միակ վտանգավոր պահը ստեղծվեց 85-րդ րոպեին։ Տենտոն Յենեն տուգանայինից գնդակն ուղարկեց դարպասի ուղղությամբ, սակայն Չանչարևիչը փայլուն ցատկով ուղարկեց այն անկյունային՝ սեփական առողջության գնով (բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց)։

                  «Նոան» հույժ կարևոր հաղթանակ տարավ իր հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ և լուրջ հայտ ներկայացրեց «Փյունիկի» հետ ոտք մեկնելու համար. համենայն դեպս այս հաղթանակից հետո «Նոան» մի քանի ժամով գլխավորեց ՀՊԼ մրցաշարային աղյուսակը։ Իսկ Վարդան Մինասյանի թիմը հերթական անգամ ապացուցեց «վերելակի» իր համբավը՝ թիմ, որն ունի ուժեղ կազմ, սակայն չի կարողանում ռեալիզացնել իր պոտենցիալը երկար տարածության վրա։

                  «Ուրարտուն» «առողջանում է», «Ալաշկերտը»՝ մնում անկայուն

                  Կենտրոնական խաղերից մյուսը կայացավ «Ալաշկերտ» ստադիոնում, որտեղ համանուն թիմն ընդունել էր «Ուրարտուին»։ «Վերնահարկի բնակիչների» մասնակցությամբ հանդիպման առաջին կեսն անցավ լարված պայքարում: Սկզբնական փուլում գնդակին տիրում էր «Ալաշկերտը», սակայն «Ուրարտուն» արագորեն հավաքվեց ու սկսեց խաղալ նախաձեռնողի դերում: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 12-րդ րոպեին: Ուրոշ Ստոյանովիչը անկյունայինի խաղարկման արդյունքում հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա ուղարկած գնդակը հետ մղեց դարպասապահը: Դրանից հետո «Ուրարտուն» հարվածներ կատարեց, սակայն ամեն անգամ մրցակիցն արգելափակում էր դրանք: 33-րդ րոպեին հյուրերի հերթական դրվագն ավարտվեց գոլով: Անդրեյ Կրավչուկի իրացրած անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց Դրաման Սալուն` մրցաշրջանի այս հատվածում խփելով իր առաջին գոլը:

                  37-րդ րոպեին «Ալաշկերտը» կարող էր պատասխանել, սակայն մրցակցի հարվածի ճանապարհին կանգնեց Էրիկ Փիլոյանը և թույլ չտվեց՝ գնդակը հայտնվի «Ուրարտուի» դարպասում: Առաջին կեսի վերջնամասում փայլեց նաև Ալեքսանդր Մելիխովը: Աննան Մենսահի փոխանցումից հետո Յուրի Գարեգինյանը հարված կատարեց: Գնդակն անսպասելի հետագծով մոտ էր դարպասում հայտնվելուն, սակայն Ալեքսանդր Մելիխովը մատների ծայրերով հետ մղեց գնդակը` թույլ տալով «Ուրարտուին» գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով:

                  Երկրորդ խաղակեսում ձևավորվեց համառ պայքար: «Ուրարտուն» հիմնականում խաղում էր պաշտպանությունից` նախաձեռնությունը զիջելով մրցակցին: «Ալաշկերտը» մի քանի անգամ սպառնաց Գունկոյի թիմի դարպասին, սակայն այդ պահերը չի կարելի որակել գոլային: Մինչդեռ «Ուրարտուն» ստեղծեց իրական սուր պահ: 83-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրով ձեռնարկեց հակագրոհ և փոխանցեց Պրուդնիկովին: Վերջինս գրոհի նետեց Կրավչուկին, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Այնուամենայնիվ, Պրուդնիկովը իր շանսն օգտագործեց` 85-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը:

                  Ակնհայտ է, որ «Ուրարտուն» գավաթային խաղում վստահ հաղթանակից հետո «բացվել է»։ Եթե Դմիտրի Գունկոյի տղաները շարունակեն խաղալ նույն տրամադրվածությամբ, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը քառյակում, գուցե ոտք գցեն ու հասնեն եռյակ ու պայքարեն գավաթով եվրագավաթ մտնելու համար։ Վահե Գևորգյանն ու «Ալաշկերտը» գործնականում խնդիր չունեն լուծելու. եվրագավաթային հորիզոնականները հեռու են, գավաթից էլ թիմը դուրս է մնացել։ Մնում է պարզապես հավաքվել ու երկրպագուներին ուրախացնել լավ ֆուտբոլով, մանավանդ որ կազմը թույլ է տալիս։

                  «Փյունիկը» հաստատում է չեմպիոնական հավակնությունները, ԲԿՄԱ-ն շարունակում է իր շարքը

                  Գավաթի քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի «հարցերը լուծելուց» հետո «Փյունիկը» նորից մրցեց բանակայինների հետ, բայց այս անգամ առաջնության շրջանակում։ Ինչպես և մի քանի օր առաջ, Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը զգալի անհանգստություններ պատճառեց «Փյունիկի» երկրպագուներին։ Հանդիպման առաջին կեսում երկու թիմերը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Իհարկե, Մելիքյանի թիմն ավելի մոտ էր հաջողությանը, սակայն մրցակիցը դիմացավ։

                  Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում։ 59-րդ րոպեին «Փյունիկի» ավագ Հովհաննես Հարությունյանը ձախ եզրում շրջանցեց մրցակցին գեղեցիկ հնարքով ու փափուկ փոխանցում կատարեց տուգանայինի կենտրոն, որտեղ հերթապահում էր պաշտպան Խուան Բրավոն, որն էլ բացեց հաշիվը։ 68-րդ րոպեին նույն Հովհաննես Հարությունյանը ձախ թևում գրոհի նետեց Ջեյմս Սանթոսին, որի փոխանցումը տուգանային հրապարակ ձեռքով կասեց հյուրերի պաշտպան Արմեն Սարգսյանը։ Մրցավարը ձեռքն ուղղեց դեպի նշակետը։ Գնդակին մոտեցավ Յուսուֆ Օտուբանջոն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Չնայած դրան, բառացիորեն հաջորդ գրոհի ընթացքում նիգերիացի հարձակվողն իր սխալն ուղղեց՝ օգտվելով մրցակցի՝ պաշտպանությունում անփույթ խաղից։ Լուկա Յուրիչիչի օգնությամբ Օտուբանջոն խփեց իր 12-րդ գնդակը։ 73-րդ րոպեին «Փյունիկի» ճնշումը հանգեցրեց նաև երրորդ գոլին։ Միխա Կովալենկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Հովհաննես Հարությունյանը։

                  Չնայած 15 րոպեում 3 գնդակ ընդունելուն, երիտասարդ «բանակայինները» չվհատվեցին և հեղինակության գնդակ խփեցին։ Փոխարինման դուրս եկած Արայիկ Էլոյանը տուգանային հրապարակում բոլորից արագ կողմնորոշվեց ու շքեղ հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

                  Ակհայտ է, որ «Փյունիկը» ունի խնդիրներ, որոնք Եղիշե Մելիքյանը փորձում է կարգավորել։ Ու դա բնավ կապված չէ Արտակ Դաշյանի վնասվածքի հետ։ Առաջնության վերսկսումից հետո «նռնագույնները» չեն կարողանում վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ ԲԿՄԱ-ից որևէ լուրջ բան ակնկալել, երևի թե, ճիշտ չէ, քանի որ թիմը շատ երիտասարդ է և չունի որևէ հավակնություն։

                  Պայքարը՝ վերջինը չլինելու համար. «Վեստ Արմենիան» հաղթեց «Վանին»

                  Առաջնության «նկուղային» բնակիչների պայքարը ստացվեց լարված, բայց ոչ այնքան հետաքրքիր։ «Վեստ Արմենիային» տնային խաղում օդի ու ջրի պես հաղթանակ էր անհրաժեշտ, այլապես թիմը կմնար վերջին հորիզոնականում։ Չարենցավանից ժամանած հյուրերի համար էլ էր հանդիպումը կարևոր։ Հաղթանակի դեպքում թիմը զգալիորեն առաջ կպոկվեր վերջին տեղից։ Դժվար է ասել՝ ինչպես կզարգանային իրադարձությունները հատկապես երկրորդ կեսում, եթե առաջինի վերջին վայրկյաններին «Վանի» պաշտպանությունը ճակատագրական սխալ թույլ չտար։ Առաջին կեսի միջնամասում փոխարինման դուրս եկած Արման Մկրտչյանը անզգույշ գցեց տանտերերի հարձակվող Սարգիս Մեթոյանին, և մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Միխայիլ Ստրելնիկը դիպուկ էր։ Երկրորդ կեսում առաջնությունը վատ չսկսած վանը նետվեց հաշիվը հավասարեցնելու, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին։ Փոխարենը մրցակիցը խաղի ավարտից 5 րոպե առաջ ձեռնարկեց շատ գեղեցիկ հակագրոհ, որը անհատական բարձր վարպետության շնորհիվ եզրափակեց Զախար Տարասենկոն։ 2-0՝ և «Վեստ-Արմենիան» շարունակում է պայքարը ուժեղագույնների խմբում մնալու համար։

                  Մրցաշարային աղյուսակը՝ միջազգային դադարից առաջ

                  Թիմերը գնացին միջազգային դադարի։ Ձմեռային ընդմիջումից հետո շատ բաներ փոխվեցին մրցաշարային աղյուսակում։ Չի բացառվում, որ այս փոքրիկ պատուհանը նոր փոփոխություններ մտցնի պայքարի մեջ։ Երևում է, որ «Փյունիկը» կարող է վերադառնալ իր աշնանային մարզավիճակին, «Նոան» ունի մեծ պոտենցիալ, «Արարատ-Արմենիան»՝ լավ կազմ, բայց թույլ նյարդեր։ Հենց այս թիմերն են մնալու չեմպիոնական մրցավազքում։ «Ուրարտուն», «Արարատը» ու «Ալաշկերտը» դժվար վեր կամ վար տեղաշարժվեն, իսկ այ պայքարը վերջինը չլինելու համար պետք է որ ստացվի դրամատիկ, ինչ որ տեղ թրիլլերային, քանի որ դրան մասնակցում է 4 թիմ։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ալաշկերտ#արարատ#արարատ-արմենիա#արմեն-գյուլբուդաղյանց#նոա#շիրակ#ուրարտու#վան#վեստ-արմենիա#փյունիկԴմիտրի Գունկո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վեստ Արմենիան հայտնել է նոր խաղացողի ձեռքբերման մասին

                  19.02.25

                  Եթե հեռանալ Կրասնոդարից, ապա միայն դեպի բարձրակարգ առաջնություն․ Գունկոն՝ Սպերցյանի մասին

                  07.02.25

                  📸Դմիտրի Գունկոյի կինը Երևանում վթարի է ենթարկվել

                  07.02.25

                  Ուրարտուի գլխավոր մարզիչ Գունկոն խորհուրդներ է տվել Զախարյանին

                  06.02.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Պաշտոնական․ Ռակիտիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

                  20:14 / 19.05.25

                  Անկասկած՝ նա այս պահին լավագույնն է աշխարհում․ Ֆերդինանդ

                  19:55 / 19.05.25

                  Վալենսիան սպառնում է դատական հայց ներկայացնել․ ինչ է պատահել

                  19:25 / 19.05.25

                  Չենք ցանկանում, որ նա փչացնի նաև Յամալի կարեիերան․ Բարսայի երկրպագուները պահանջում են վաճառել թիմի առաջատարներից մեկին

                  18:45 / 19.05.25

                  Հայտնի է՝ 2025 թ․ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը

                  18:08 / 19.05.25

                  Պետք է խոստովանեմ, որ կարիերաս մոտենում է ավարտին․Ռեալի պաշտպանը անկեղծացել է

                  17:55 / 19.05.25

                  Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները տոնել են Սլովակիայի առաջնությունում չեմպիոնությունը

                  17:31 / 19.05.25

                  Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

                  16:51 / 19.05.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստները քրտնաջան աշխատեցին տիտղոսի համար. Ֆլիկ

                  16:20 / 19.05.25

                  Այաքսը հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին

                  16:01 / 19.05.25

                  Լակազետի տունը թալանվել է Լիոնի կազմում նրա վերջին խաղի ժամանակ

                  15:50 / 19.05.25

                  Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

                  15:20 / 19.05.25

                  Շիրակ ՖԱ. Այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

                  15:07 / 19.05.25

                  Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

                  14:47 / 19.05.25

                  Տեյանի Ռեյնդերսն ընտրություն է կատարել Ռեալի և Մանչեսթեր Սիթիի միջև

                  14:37 / 19.05.25

                  Ինտերը ցանկանում է կազմը համալրել անգլիական գրանդի ֆուտբոլիստով

                  14:08 / 19.05.25

                  Նիկոլո Շկիրան հայտնել է, թե երբ է Կրիշտիանու Ռոնալդուն ավարտելու ֆուտբոլիստի կարիերան

                  13:50 / 19.05.25

                  Արտետան խոսել է Արսենալի կողմից տիտղոս չնվաճելու մասին

                  13:37 / 19.05.25

                  Որքան է վաստակել Յուվենտուսը Հոյսենի տրանսֆերից Ռեալ Մադրիդ

                  13:18 / 19.05.25

                  Յուվենտուսը կփորձի խառնել Ինտերի ծրագրերը

                  13:07 / 19.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ֆրանսիայի ամենատիտղոսակիր երկրորդ թիմը լքեց Լիգա 1-ը, որ թիմերը կմասնակցեն եվրագավաթներին

                  01:00 / 18,05,25

                  Կարդալ ավելին

                  Բունդեսլիգա․ Ով է գնում ՉԼ, առաջնության լավագույններն ու ընդհանուր ամփոփում

                  19:30 / 17,05,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.