Հինգշաբթի օրը՝ մարտի 14-ին, կայացան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։
Արդյունքում որոշվեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Երկրորդ կարևորագույն եվրագավաթային մրցաշարի քառորդ եզրափակիչին կմասնակցեն «Լիվերպուլը», «Մարսելը», «Ռոման», «Բենֆիկան», «Վեսթ Հեմը», «Ատալանտան», «Միլանը» և «Բայերը»:
Քառորդ եզրափակիչի զույգերի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը՝ մարտի 15-ին։