«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (1:3)։
«Մենք մրցակցին չափազանց շատ տարածություն էինք տալիս, հաճախ էինք կորցնում գնդակը, սխալ սկսեցինք խաղը և վատ էինք պաշտպանվում: Խաղում տարբեր փուլեր կային. երբեմն մենք լավ էինք խաղում և գրեթե հաղթում էինք: Իհարկե, երբ պարտվում ես, նշանակում է ինչ-որ բան չի ստացվել: Մենք պատրաստ էինք ուժեղ մրցակցի հետ հանդիպելու, բայց չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք»,- Կալցոնայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ «Բարսելոնան» դուրս է եկավ քառորդ եզրափակիչ։