Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ալ Հիլալը» 2:0 հաշվով հաղթել է «Ալ-Իթիհադին»:
Սա «Ալ-Հիլալի» 28-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը սահմանել է ամենաերկար հաղթական շարքի համաշխարհային նոր ռեկորդ: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուելսյան «Նյու Սեյնթս» ակումբին, որը 2016/17 մրցաշրջանում 27 անընդմեջ հաղթանակ էր տարել։
Վերջին անգամ «Ալ-Հիլալը» չի հաղթել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ոչ-ոքի խաղալ «Դամակի» հետ (1:1):