«Արսենալում» արձագանքել են «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաուի այն հայտարարությանը, թե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իսպանացի մասնագետ Միկել Արտետան վիրավորանքներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների հասցեին:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, «Արսենալում» հերքում են Արտետայի ցանկացած վիրավորական արտահայտություն՝ ուղղված «Պորտուի» գլխավոր մարզչին և նրա ընտանիքի անդամներին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Պորտու» պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվել է տանտերերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Երկու հանդիպումների հանրագումարով (1:1) խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ որում թիմերը չեն կարողացել աչքի ընկնել խփած գնդակներով: Հաղթողը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Արսենալի» ֆուտբոլիստները՝ 4:2: