«Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել «Կրասնոդարը», հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Իվիչի հեռանալու դեպքում «Կրասնոդարը» կդիտարկի Տալալաևի թեկնածությունը։ Հաղորդվում է, որ ակումբը դեռ չի պլանավորում աշխատանքից հեռացնել սերբ մասնագետին։
Մարտի 12-ին Տալալաևի «Խիմկին» հաղթեց «Կրասնոդարին» (2:0) Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: «Կրասնոդարը» դուրս մնաց մրցաշարից։