«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ասել է, թե ինչ է մտածում թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու որոշման մասին։
«Թիմը պատասխանատու է մարզչի որոշման համար: Մենք միշտ պետք է անենք առավելագույնը, այդ թվում՝ հանուն նրա։
Չավին հիանալի մասնագետ է, ով թիմին վերադարձրել է բարձր մակարդակ։ Մեզ համար դժվար է ընդունել նրա հեռանալը»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։ «Բարսան» 61 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: