«Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Էլյակիմ Մանգալան պատմել է, թե ինչով է զբաղվում՝ վարակված լինելով կորոնավիրուսով.
«Ընտանիքս ինձնից մեկուսացել է առանձին տանը, աշխատում եմ նրանց հետ չհանդիպել: Ախտանշաններ չունեմ, այդ իսկ պատճառով կարող եմ ֆիզիկական վարժություններ անել, մեզ մարզումային հատուկ ծրագիր են տվել: Դիմակով դուրս եմ գալիս բակ, որպեսզի մարզվեմ: Իսկ հետո ֆիլմեր եմ դիտում, համակարգչային խաղեր խաղում:
Ես նաև կարդում եմ»,- Մանգալայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Վալենսիայի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ ակումբում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել: Նրանք բոլորը կարանտինում են, ախտանշանները լուրջ վտանգներ չեն ներկայացնում: