«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Լոնդոնում աշխատող բժիշկներին անվճար համարներ է տրամադրել «Միլենիում» հյուրանոցում, որը գտնվում է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի տարածում:
NHS հիվանդանոցի աշխատակիցները կկարողանան անվճար օգտվել հյուրանոցից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Շնորհիվ սրա բժիշկները որոնք անկանոն գրաֆիկով են աշխատում կորոնավիրուսի պատճառով, ստիպված չեն լինի երկար ճանապարհ անցնել տուն հասնելու և վերադառնալու համար:
Բժիշկների կողմից օգտագործվելիք համարների քանակը կախված կլինի պահանջարկից, բայց «Միլենիումի» բոլոր սենյակներն էլ կարող են տրամադրվել բուժաշխատողներին: