«Միլանի» տնօրենի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը գովել է թիմի մարզիչ Ստեֆանո Պիոլիին.
«Պիոլին պետք է այսպես շարունակի, նա լավ աշխատանք է կատարում, և մենք գոհ ենք նրանից:
Ես ինձ լավ եմ զգում իմ պաշտոնում: Ես աճում եմ, սովորում և աշխատում: Օրեցօր քայլեր եմ անում առաջ և անընդհատ կատարելագործվում:
Ամեն ինչ լավ է, ինձ դուր է գալիս այս աշխատանքը, ինձ դուր է գալիս այս պատասխանատվությունը և ցանկանում եմ հնարավորինս շատ օգնել ակումբին»,- մեջբերում է Իբրահիմովիչին Football Italia-ն։