Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն իր անձնական քաշով ամենաթեթևն է եղել Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի ներկայացուցիչների շրջանում:
Մարտիրոսյանը (130 կգ) շուրջ 20 կգ զիջել է մրցակիցներին իր անձնական քաշով:
Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել (190+247):
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզեմեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին: