«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք շատ լավ խաղացինք և ցույց տվեցինք, որ հիանալի թիմ ունենք: Այսօր մեզ բախտը չժտաց։ Չկարողացանք իրացնել մեր պահերը։ Հուսով եմ՝ երկրորդ խաղում ավելի լավ կլինի։ Պետք է հավատանք, որ միշտ գոլային հնարավորություններ կունենանք»,- Շեշկոյի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում մարտի 6-ին։