«Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշուորթը «Մանչեսթեր Յունայթեդում» նմանատիպ պաշտոն ստանալու գլխավոր թեկնածուն է, հայտնում է The Athletic-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կապ չի հաստատել ո՛չ ակումբի, ո՛չ Էշուորթի հետ։ Նշվում է, որ անկախ ՄՅՈւ-ի տարբերակից Էշուորթը կարող է մրցաշրջանի վերջում հեռանալ «Նյուքասլից», որտեղ աշխատում է 2022 թվականից։
Նախկինում նա աշխատել է որպես «Բրայթոնի» տեխնիկական տնօրեն։ 2013-ից 2018 թվականներին Էշուորթն աշխատել է Անգլիայի ՖԱ-ի զարգացման գծով տնօրեն: