«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք դժգոհ ենք արդյունքից, քանի որ գոլային պահերի քանակով գերազանցեցինք «Ռեալին», բայց գոլ չխփեցինք։ Բրահիմ Դիասը շատ լավ խաղացող է։ Նա օգտվեց իր հնարավորությունից: Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Նման մրցակիցների դեմ պետք է օգտագործես քո հնարավորությունները»,- Օլմոյի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում մարտի 6-ին։