1000 ու 1 հեքիաթ՝ արաբական ֆուտբոլի մասին. Ինչո՞ւ են աստղերը հեռանում Սաուդյան Արաբիայից — Armsport.am
2.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Մենք պետք է պաշտպանենք Յամալին․ Դեկու

    Ինտերի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի Ռեալ

    Որքան արժեցավ ՉԼ-ում պատմական հաղթանակը ՊՍԺ-ի համար․ խոսում են թվերը

    Ռոբերտո Կառլոսը նշել է երեք իսպաներեն արտահայտություն, որոնք Տրենտը պետք է անպայման սովորի

    Անսպասելի տարբերակ․ Ինտերը Ինձագիին փոխարինելու համար թոփ թեկնածու է առաջադրել

    Ես չէի համարձակվում անգամ նրա դեմքին նայել. Մեսսի

    Բարսելոնան բանակցություններ է վարում Արսենալի ֆուտբոլիստի հետ. հայտնի են մանրամասները

    Goal-ը ՉԼ-ի եզրափակիչից հետո թարմացրել է Ոսկե գնդակի 2025-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Երկար սպասված տիտղոս․ ԱՄՆ-ի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Մենք պետք է պաշտպանենք Յամալին․ Դեկու

            Ինտերի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի Ռեալ

            Որքան արժեցավ ՉԼ-ում պատմական հաղթանակը ՊՍԺ-ի համար․ խոսում են թվերը

            Ռոբերտո Կառլոսը նշել է երեք իսպաներեն արտահայտություն, որոնք Տրենտը պետք է անպայման սովորի

            Անսպասելի տարբերակ․ Ինտերը Ինձագիին փոխարինելու համար թոփ թեկնածու է առաջադրել

            Ես չէի համարձակվում անգամ նրա դեմքին նայել. Մեսսի

            Բարսելոնան բանակցություններ է վարում Արսենալի ֆուտբոլիստի հետ. հայտնի են մանրամասները

            Goal-ը ՉԼ-ի եզրափակիչից հետո թարմացրել է Ոսկե գնդակի 2025-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Երկար սպասված տիտղոս․ ԱՄՆ-ի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  1000 ու 1 հեքիաթ՝ արաբական ֆուտբոլի մասին. Ինչո՞ւ են աստղերը հեռանում Սաուդյան Արաբիայից

                  ArmSport-ի դիտակետում, Եվրո 2024, Թոփ, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  07.02.24 / 15:21
                  0

                  Ընդամենը մի քանի տարի առաջ բազում ֆուտբոլային չինովնիկներ ու գնդակով խաղի այլ ներկայացուցիչներ ի լուր աշխարհի հայտարարում էին՝ «շուտով Չինաստանի ֆուտբոլի առաջնությունը դառնալու է մրցունակ եվրոպական թոփերի կողքին»։ Անցել են տարիներ։ Չինական քանի՞ թիմ է արժանի պայքար մղել եվրոպականների հետ, քանի՞ թոփ ֆուտբոլիստ է խաղում Չինաստանի ուժեղագույնների առաջնությունում։ Շատերն ասում էին, որ 2026 թվականի աշխարհի առաջնությանը Չինաստանի ընտրանին լինելու է չեմպիոնական ֆավորիտներից մեկը։ Մեղմ ասած՝ այս ենթադրությունների հեղինակները կտրված են եղել իրականությունից։

                  Հիմա գրեթե նույնատիպ դիֆերամբներ են երգվում Սաուդյան Արաբիայի հասցեին։ Լինենք անկեղծ՝ Սաուդյան Արաբիայում հայտնված ֆուտբոլիստների մակարդակը գերազանցում է տարիներ առաջ Չինաստանում հայտնվածների աստղային սանդղակը։ Ոչ մի կերպ չես կարող համեմատել 2017-ի Պատոյի, Գրացիանո Պելեի, Կառլոս Տևեսի տրանսֆերները Ռոնալդուի, Մանեի, Նեյմարի, Լապորտի, Կուլիբալիի տեղափոխությունների հետ։ Բայց վերջին օրերին Սաուդյան Արաբիայից եկած նորությունները մտահոգվելու առիթ են տալիս։ Առայժմ չեն արդարանում Սաուդյան լիգայի՝ գերհզոր դառնալու հույսերը։ Դրա համար կան ավելի քան լուրջ պատճառներ։ Հիմա փորձենք հերթով գնալ դրանց հետքերով։

                  Վերը նշածս ֆուտբոլիստներից մեկը՝ Այմերիկ Լապորտը, վերջերս անկեղծացել էր AS պարբերականի հետ զրույցում և պատմել Սաուդյան Արաբիայում իր կյանքի մասին։ Հարցազրույցը երկակի զգացողություն առաջացրեց, ու տողատակեր որսացողներն անմիջապես հասկացան. «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանն ակնարկում է երկրից հեռանալու մասին։

                  «Ակումբների ղեկավարները քիչ ուշադրություն են դարձնում ֆուտբոլիստերի և նրանց առանձնահատկությունների վրա։ Նրանք, երևի, երբեք սովոր չեն եղել շփում ունենալու նման կարգի ֆուտբոլիստների հետ։ Այստեղ կյանքը զգալիորեն տարբերվում է Եվրոպայից, բայց հարմարվել կարելի է», — ասել է Լապորտը։

                  Ամռանը սաուդյան թիմերն աստղերի համար առաջարկում էին տիեզերական մակարդակի գումարներ, մինչդեռ հիմա, ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը նվազել է։ Նոր աստղերի անուններ ոչ միայն չեն հնչում (ամենայն հարգանքով, բայց Ռենան Լոդին այն մակարդակը չէ), այլև ամռանը եկածները կամ գնացել են, կամ հավաքում են ճամպրուկները։ Ջորդան Հենդերսոնն արդեն գնացել է, տունդարձի ճամփան են բռնել նաև Բոբի Ֆիրմինոն, Կարիմ Բենզեման, ասում են՝ Եվրոպան կարոտել է նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

                  Լապորտի խոսքով՝ Սաուդյան Արաբիային դեռևս ժամանակ է պետք տրամադրել ադապտացվելու համար։ Ու այստեղ ամենևին էլ աշխատավարձի չափն էական չէ։ Լապորտը տարեկան վաստակում է մոտ 20 մլն եվրո, սակայն իսպանացու խոսքով՝ Եվրոպայում ֆուտբոլիստների հանդեպ ավելի ուշադիր են, և ինչպես ակնարկել է՝ այո, շատերն այստեղ են եկել գումար վաստակելու համար, սակայն միշտ ամենաբարձր մակարդակի վերաբերմունքի արժանացած ֆուտբոլիստների համբերության բաժակն այստեղ լցվում է։

                  Ջորդան Հենդերսոնի հեռանալու վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ։ Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ «Լիվերպուլի» նախկին ավագը չկարողացավ հարմարվել պայմաններին։ Եվ դա այն դեպքում, որ տեղափոխումից շատ կարճ ժամանակ անց Հենդերսոնը հայտարարել էր, որ ամեն ինչ հրաշալի է։ Փաստորեն ամեն ինչ «բլա-բլա-բլա» շարքից էր։ Հարմարվող մարդը կբնակվեր հենց Սաուդյան Արաբիայում, այլ ոչ թե կապրեր հարևան երկրում՝ Բահրեյնում։ Պատճառը երկրի՝ համեմատաբար լիբերալ կարգավիճակն ու ապրելակերպն է։ Բայց ոչ միայն։

                   

                  Խցանումներ ու երթևեկություն

                  Այս մասին բացեիբաց որևէ մեկը պաշտոնապես չի արտահայտվել, բայց դրա մասին եզրակացություն անելը բարդ չէ։ Սաուդյան Արաբիայից արդեն հեռացած Ջորդան Հենդերսոնն ու դեռևս այնտեղ աշխատող Սթիվեն Ջերարդը օրվա մեջ 4 ժամ ծախսում են Բահրեյնից իրենց թիմի մարզաբազա հասնելու համար (թե ինչու էին նրանք որպես իրենց կացարան ընտրել Բահրեյնը՝ ստորև)։ Նույն Լապորտը հայտարարել է, որ կյանքի որակից ուներ այլ ակնկալիքներ, այդ թվում՝ ճանապարհներից։ «Այստեղ» դու ուզած-չուզած 2-3 ժամ նվազագույնն անցկացնում ես մեքենայի մեջ։ Ամեն օր։ Էր-Ռիադում օրդ կորչում է խցանումներում»։

                   Իսկ ինչո՞ւ էր Հենդերսոնը հետևել Ջերրարդի օրինակին ու բնակվում Բահրեյնում։ Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան հարևաններ են ու, ի տարբերություն ՍԱ-ի, Բահրեյնում անհամեմատ ավելի տարածված է եվրոպական ապրելակերպը. Զարմանալի չէ, որ արևելքի երկրներից առաջինը «մեծ աշխարհ» է դուրս եկել հենց Բահրեյնը։ 2003-ին հենց այս երկիրը դարձավ Ֆորմուլա 1-ի Գրան Պրի ընդունող առաջին արևելյան երկիրը։ Հենդերսոնն էլ իր խոսքում ասել էր, որ հենց սկզբից մերվել է միջավայրին։ Փաստորեն լավ չէր մերվել։

                   

                  Պայմաններ

                   «Պայմաններ» ասելով նկատի ունենք հիմնականում եղանակը։ Որոշ հանդիպումներ պետք է անցկացնել 40 աստիճան շոգին։ Իսկ հիմա զավեշտը. հունվարի վերջին, երբ Սաուդյան Արաբիայում հրաշալի եղանակ է՝ 20-25 աստիճան, առաջնությունում դադար է։ Բնականաբար առաջնության հանդիպումների մեծամասնությունը նշանակվում է երեկոյան, որ շատ շոգ չլինի։ Դրա շնորհիվ խաղում հաճախակի ջրային դադարներ չեն լինում։ Նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուն է արտահայտվել այս թեմայով՝ նշելով, որ նոր կլիմային սովորելը հեշտ չէր. «Սաուդյան Արաբիայի ու եվրոպական երկրների միջև ամենամեծ տարբերությունն, իհարկե, եղանակն ու կլիման է։ Ստիպված ենք լինում շատ դեպքերում երեկոյան ժամերին մարզվել, ինչի պատճառով տուժում է մեր անձնական ժամանակը»։

                  Եղանակային պայմանների պատճառով Սաուդյան Արաբիայում չեն կարողանում մնալ նաև աստղային 2 ֆուտբոլիստի կանայք, որոնց անունը չի նշվում։ The Sun-ին հայտնի է դարձել, որ այդ կանայք իրենց ամուսիններին խնդրել են վերադառնալ Եվրոպա։ «Չար լեզուները» (դեղին մամուլ) նաև ասում են, որ այդ կանանց դուր չեն եկել տեղի բուտիկները և դրանց միջև հեռավորությունը։

                   

                  Ապրելակերպ

                  Սա հանգիստ կարելի է համարել նախորդ թեմայի շարունակություն։ Այստեղ բնականաբար ամեն ինչ պարզ է։ Սաուդյան Արաբիան մահմեդական երկիր է։ Եթե մահմեդականություն դավանող ֆուտբոլիստներին ավելի հեշտ է ադապտացվել նոր առաջնությանը գոնե կրոնական տեսանկյունից, Եվրոպայից ժամանած թոփ աստղերի մեծամասնության մոտ մշակութային շոկ է եղել։

                  Ու այստեղ նորից պետք է խոսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին, որոնց գործոնն ազդել է ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերի կայացման վրա, ավելի ճիշտ կլիներ այս պարագայում ասել՝ չկայացման վրա։ Mail Sport-ի հետ զրույցում անգլիացի մի ֆուտբոլիստ ասել է, որ իր կնոջը տեղի առևտրի կենտրոններից մեկում անպատվել ու մատնացույց են արել տեղացի կանայք, քանի որ նա եղել է կարճ կիսավարտիքով։ Նման իրավիճակից հետո ֆուտբոլիստն ուներ ընտրության երկու իրավունք. կամ կնոջ հետ այլևս չգալ Սաուդյան Արաբիա, կամ էլ…երկրորդ տարբերակ, երևի թե, չի էլ դիտարկվել։

                   

                  Հաճախելիություն

                  Վերոնշյալ հարցերը, իհարկե, կարևոր են, բայց այս մեկի վրա բոլորն են գլուխ կոտրում։ Թվում էր՝ եվրոպացի սուպերաստղերի ժամանումով աշխարհի ուշադրությունը Սաուդյան Լիգայի նկատմամբ կբարձրանա, մարդիկ կսկսեն հետևել դրան ավելի մեծ ուշադրությամբ։ Իրականում այդպես էլ կա։ Բայց կա մարդկանց մի ստվար զանգված, որին այդ երկրի ֆուտբոլը բացարձակ հետաքրքրություն չի առաջացնում։ Այդ մարդիկ հենց սաուդներն են։

                  Այստեղ կարևոր է հասկանալ, որ երկրպագուների հետաքրքրությունն իրականում աճում է աստղերի ժամանումից հետո: Պարզապես ոչ այն մասշտաբով, ինչպիսին կցանկանային տեսնել ակումբների սեփականատերերը: Վերցնենք «Ալ-Իթիֆաքը», այսպես ասած՝ «տեղական «Լիվերպուլը», որտեղ խաղում է Ջինի Վեյնալդումը, արդեն չի խաղում Ջորդան Հենդերսոնը, իսկ Սթիվեն Ջերարդը բազմած է մարզչական աթոռին։ Նրանց ամեն խաղին «Մուհամեդ բին Ֆահդ» մարզադաշտը, որը կարող է ընդունել 35,000 հանդիսական, լցվում է ընդամենը 8,000 երկրպագուով: Հաջորդ թվից ավելի եք տխրելու. 2023 թվականի հոկտեմբերի 22-ին ոչ աստղային «Ալ Ռիադի» հետ խաղին ընդամենը 696 մարդ է եկել։ Դե, խայտառակություն է, չէ՞։ Խոսքը Ջերարդի թիմի մասին է, ոչ թե «Վանի», «ՆիկԱրմի» կամ «Վեստ Արմենիայի»՝ նրանց հանդեպ ունեցած ամենայն հարգանքով։ Հարց՝ ինչու՞ է այդպես։

                  Նույնիսկ այցելուների քանակով առաջատարները՝ «Ալ-Հիլալը»՝ Մալկոմի և Նեյմարի հետ, և «Ալ-Իթիհադը»՝ Կանտեի և Բենզեմայի հետ, իրենց մարզադաշտերը լցնում են ընդամենը 20-25 հազար երկրպագուով։ Այո, այդ «ընդամենը» 25 հազարի մասին վերոնշյալ «Ալ-Իթիֆաքը» կերազեր ու դուք էլ կարող եք ասել, որ 25 հազար երկրպագուն, վերջին հաշվով, վատ ցուցանիշ չէ։ Բայց այստեղ կա մի նրբություն. «Ալ Հիլալի» ու «Ալ-Իթիհադի» ստադիոնները տեղավորում են ավելի քան 60 հազար հանդիսական։ Ամեն ինչ լավ է միայն «Ալ-Նասրի» մոտ։ Դե կներեք՝ Կրիշտիանուից ենք խոսում։ Ստադիոնը տեղավորում է 25000 հազար մարդ և միջինում այն լցվում է 95 տոկոսով։

                  Իրավիճակն ավելի խճճենք. Սաուդյան Արաբիայում մյուս մարզական իրադարձությունները շատ ավելի լավ հաճախելիություն ունեն, քան աստղային ֆուտբոլը: UFC-ի, WWE-ի կամ բռնցքամարտի իվենթները լավ են լցվում, և մարտիկները ստիպված չեն լինում մենամարտել՝ նայելով դատարկ տրիբունաներին: Այսինքն՝ չենք կարող ասել, որ այս երկրում հանդիսատեսն ընդհանրապես սպորտ չի սիրում։

                  Բայց, Սաուդյան Արաբիան չունի ուժեղ ֆուտբոլային ավանդույթ, ու մարդիկ զուտ չեն գալիս ստադիոն հետևելու, թե ինչպես են «կապույտները» հաղթում «դեղիններին»։ Նրանք պարզապես ցանկանում են իրենց աչքերով տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին և մյուս աստղերին: Ի դեպ, ավելի լավ միջոց այս տողերի իսկությունն ապացուցելու համար, քան թվերն են, չունենք. դա չափենք Նեյմարի վնասվածքներով: «Ալ-Հիլալ»-ի հաճախելիությունը գրեթե կիսով չափ նվազել է, երբ բրազիլացին երկար ժամանակով դուրս է մնացել վնասվածքի պատճառով: Հանրությունը գիտեր, որ Նեյմարը խաղադաշտ դուրս չի գա, և որոշեց չանհանգստանալ տոմսեր գնելու համար։ Դա այնքան պարզ է:

                  Պարադոքսալ է հնչում, բայց ֆուտբոլի՝ հաճախակի լինելու հանգամանքը ևս վնասում է հաճախելիությանը։ UFC-ն ու բռնցքամարտը ֆուտբոլ չեն։ Այս մարզական իրադարձությունները տեղի են ունենում շատ ավելի հազվադեպ, ինչը նշանակում է, որ հանդիսատեսն ավելի մեծ սպասումով է գալիս իվենթներին։ Կա նաև լոգիստիկ խնդիր։ Սաուդյան Արաբիան շատ մեծ երկիր է, և նրա մի մասից մյուսը հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Կարող է թվալ, որ դա այնքան էլ կարևոր չէ, բայց իրկանում՝ ոչ։ Ռուսաստանը թեպետ ավելի մեծ է, բայց միջին հաճախելիությունը մինչև Fan ID-ի ներդրումը շատ ավելի բարձր էր: Բայց փաստն այն է, որ, օրինակ «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպմանը ներկա գտնվելու համար այդքան էլ ժամանակ պետք չէ, քանի որ կա «Սապսան» (արագընթաց գնացք) Սանկտ Պետերբուրգից Մոսկվա: Իսկ ամենաշատ թոփ-ակումբները հիմնականում գտնվում են Մոսկվայում: Մինչդեռ մոտ 11 ժամ է պահանջվում Ջիդայից, որտեղ ապրում է «Ալ-Իթիհադը», Ռիադ հասնելու համար, որտեղ խաղում է «Ալ-Հիլալը»։ Մեղմ ասած՝ կասկածելի վայելքի շարքից է։

                  Եվրո 2024-ը հորիզոնում է

                  Ոչ պակաս կարևոր գործոն է նաև առաջիկա Եվրոն ու դրան մասնակցելը։ Իհարկե,  շատ խաղացողների ազգային հավաքականից դուրս մնալու վտանգ չի սպառնում. Ռոնալդուն, օրինակ, այնքան մեծ դեմք է, որ պորտուգալացիները կգերադասեն դարպասապահներ չտանել Եվրո, քան մնալ առանց Կրիշտիանուի:

                  Անգլիայի հավաքականի մարզիչը խիստ քննադատության էր ենթարկվել Ջորդան Հենդերսոնին ազգային հավաքական հրավիրելու համար: Մասնագետների որակմամբ՝ Կյորտիս Ջոնսը և Ջեյմս Ուարդ-Պրոուզը շատ լավ են խաղում ԱՊԼ-ում, իսկ Սաութգեյթը մնում է անդրդվելի: Բայց մյուսների բախտը նման կերպ կարող է չբերել։ Սաուդյան Արաբիան դեռ այնքան հեղինակավոր լիգա չէ, որքան շատ եվրոպական առաջնություններ: Դատելով հեղինակավոր Opta վիճակագրական ծառայության մոդելից՝ Սաուդյան Արաբիայի առաջնության «ուժը» դեռևս ավելի ցածր է, քան MLS-ինը։ Ազգային հավաքականների մարզիչները, գուցե, ուշադրության կենտրոնում պահեն ավելի մրցունակ լիգաների խաղացողներին:

                  Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։ Ֆուտբոլային ավանդույթները միանգամից չեն կարող «ներարկվել»։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ բոլոր Նեյմարներն ու Բենզեմաները հիմա ու վաղը օդի պես պետք են սաուդյան ակումբներին։ Նրանք ստեղծում և պահպանում են հետաքրքրությունը, մինչև դա սովորություն դառնա: Եվ դրանք նաև սկզբունքորեն բարձրացնում են Սաուդյան Արաբիայի միջազգային հեղինակությունը։ Ու այս անգամ կա լավատեսություն, որ չի կրկնվի Չինաստանի Սուպերլիգայի օրինակը։ Բայց նաև ակնհայտ է, որ տեղական ֆուտբոլը, չնայած նման ներարկումներին, դեռ, կարծես, տեղից չի շարժվել։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ալ-նասր#կարիմ-բենզեմա#կրիշտիանու-ռոնալդու#նեյմար#սադիո-մանե#սթիվեն-ջերարդՋորդան Հենդերսոնսաուդյան-արաբիա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ֆանտաստիկ առաջարկի մերժում․ Զիդանը որոշում է կայացրել

                  01.06.25

                  Ալ-Նասրը հայտարարություն է արել Ռոնալդուի ապագայի վերաբերյալ

                  30.05.25

                  Հայտնի է Ռեալի դիրքորոշումը Ռոնալդուին վերադարձնելու վերաբերյալ

                  30.05.25

                  Սաուդյան Արաբիան ամեն ինչ կանի՝ Ռոնալդուին պահելու համար

                  30.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Մենք պետք է պաշտպանենք Յամալին․ Դեկու

                  16:55 / 02.06.25

                  Ինտերի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի Ռեալ

                  16:25 / 02.06.25

                  Որքան արժեցավ ՉԼ-ում պատմական հաղթանակը ՊՍԺ-ի համար․ խոսում են թվերը

                  15:55 / 02.06.25

                  Ռոբերտո Կառլոսը նշել է երեք իսպաներեն արտահայտություն, որոնք Տրենտը պետք է անպայման սովորի

                  15:25 / 02.06.25

                  Անսպասելի տարբերակ․ Ինտերը Ինձագիին փոխարինելու համար թոփ թեկնածու է առաջադրել

                  14:55 / 02.06.25

                  Ես չէի համարձակվում անգամ նրա դեմքին նայել. Մեսսի

                  14:25 / 02.06.25

                  🎥 Պարտության գինը․ Բարկացած Կարլսենը պարտությունից հետո բռունցքով հարվածել է շախմատային սեղանին

                  13:55 / 02.06.25

                  Բարսելոնան բանակցություններ է վարում Արսենալի ֆուտբոլիստի հետ. հայտնի են մանրամասները

                  13:25 / 02.06.25

                  Goal-ը ՉԼ-ի եզրափակիչից հետո թարմացրել է Ոսկե գնդակի 2025-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

                  12:55 / 02.06.25

                  Լռությունը խախտվեց. Թիկնիզյանի գործակալը խոսել է պաշտպանի՝ Ցրվենա Զվեզդա հնարավոր տեղափոխության մասին

                  12:21 / 02.06.25

                  ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը

                  11:55 / 02.06.25

                  Հայտնի է, թե երբ կորոշվի Ինձագիի ապագան Ինտերում

                  11:25 / 02.06.25

                  Ինտերի ֆուտբոլիստը ՉԼ-ի եզրափակչից հետո հրաժարվել է միանալ իր ազգային հավաքականին

                  10:55 / 02.06.25

                  Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կուրտուան վնասվածքի պատճառով

                  10:25 / 02.06.25

                  Գերմանիայի ընտրանին կմոտենա Ազգերի լիգային կորստով

                  00:50 / 02.06.25

                  Առանց Նեյմարի, Մեսսիի կամ Մբապեի․ հաղթանակ թիմային ոգու հաշվին

                  00:25 / 02.06.25

                  Սերբիայում սպասում են Թիկնիզյանին

                  00:14 / 02.06.25

                  Հերթական վնասվածքը Ռեալում․ երբ սպասել Կուրտուային

                  23:56 / 01.06.25

                  Չեմպիոնների լիգա 2024/2025․ Ովքեր էին լավագույնները

                  23:44 / 01.06.25

                  Լևանդովսկին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին

                  23:36 / 01.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  Կարդալ ավելին

                  Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում․ Մրցաշրջանի ամփոփում

                  19:45 / 26,05,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.