Ճպոնիայում սկսվել է ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի մասնակցությամբ շոուի տոմսերի վաճառքը : Միջոցառման կազմակերպիչները հրապարակել են նաև գովազդային պաստառ: Սառցե ցուցադրությունը կկայանա հունիսի 5-ից 7-ը Կանագավայում:

Նշենք, որ Ճապոնիայի որոշ շրջաններում, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, զանգվածային միջոցառումները դեռ չեղյալ են հայտարարված, իսկ դպրոցները փակ են: Միևնույն ժամանակ, կազմակերպիչները չեն նախատեսում չեղարկել Օլիմպիական խաղերը Տոկիոյում:
Մեդվեդևան հանդես կգա Sailor Moon-ի կերպարով: Ներկայացումը նվիրված է մուլտֆիլմի 25-ամյակին: Նշենք, որ ռուս գեղասահորդուհին արդեն հանդես է եկել այդ կերպարով մրցաշարերից մեկում։