Այն լուրը, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հյուրանոցները կտրամադրի որպես հիվանդանոցներ` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, չի հաստատվել: Ֆուտբոլիստի միջավայրից հնարավոր է դարձել պարզվել, որ Ռոնալդուն չի նախատեսում իրականացնել նման ծրագիր: Այդ մասին հայտնում է Repubblica-ն։
Ինքը ՝ Ռոնալդուն, հիշեցնենք, ներկայումս ընտանիքի հետ ինքնամեկուսացման մեջ է գտնվում Մադեյրայի իր առանձնատանը: