Սենեգալի մարզիչն ու նրա անձնակազմը վեց ամիս աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է Dsports-ը:
Ալիու Սիսեի ամսական աշխատավարձը կազմում է 30 հազար եվրո։
Հարկ է նշել, որ Սենեգալը Աֆրիկայի գավաթի գործող հաղթողն է։ 2024 թվականի մրցաշարը մեկնարկում է հունվարին։
Սիսեն Սենեգալի հավաքականը մարզում է 2015 թվականից։