Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտահոգված է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ կապված իրավիճակով, որի ներկայացուցիչները կապի մեջ չեն ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հայտնի է դարձել, որ Կրոսը կասկածներ ունի պայմանագիրը երկարաձգելու հարցում՝ կապված իր խաղընկեր Լուկա Մոդրիչի հետ ստեղծված իրավիճակի հետ, ով պայմանագրի երկարաձգումից հետո հաճախ էր սկսել մնալ պահեստայինների թվում։
Հիշեցնենք, որ Կրոսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։