Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ֆուտբոլիստների մեծ թվով դեղին քարտերի մասին։ Այս պահին «արիստոկրատները» ստացել են 56 դեղին քարտ։ Այս ցուցանիշով լոնդոնյան թիմը Պրեմիեր լիգայի առաջատարն է։ Միջին հաշվով, «Չելսիի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում ստանում են երեք զգուշացում:
«Մենք մեծ թիմ ենք ներկայացնում, ճնշումը միշտ կա: Երբ խաղացողը տխրում է, նա սխալներ անում է։ Դա միանգամայն նորմալ է։ Ֆուտբոլիստներին չի հետաքրքրում ներկա իրավիճակը, նրանք վշտացած են և ցանկանում են հաղթել։ Դա հաստատ կարգապահության խնդիր չէ: Պարզապես պետք է ավելի լավ կարդալ խաղը, կանխատեսել այս կամ այն դրվագը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում AP News-ը։