ԱՊԼ 19-րդ տուրում «Նյուքասլը» ընդունել էր «Նոթինգհեմին» և 1-3 հաշվով պարտություն կրեց։
23-րդ րոպեին տանտերերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Իսակը, իսկ առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին Վուդը հավասարեցրեց հաշիվը։ 53-ին նա դուբլ ձևակրպեց, իսկ 60-ին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Այս խաղից հետո «Նյուքասլը» 29 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Նոթինգհեմը» 17 միավորով՝ 16-րդ։