Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավիոյի տրանսֆերային մրցավազքում ֆավորիտ է:
Ակումբը պատրաստ է 19-ամյա վինգերի համար վճարել 30 միլիոն եվրո։
Սավիոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Տրուային»։ «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել ֆրանսիական ակումբի հետ։
Միաժամանակ նշվում է, որ ամեն դեպքում, ֆուտբոլիստը վարձավճարով մրցաշրջանը կավարտի «Ժիրոնայում»։