«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի գործակալ Ռոբերտո Կալենդան հայտնել է, որ իր ֆուտբոլիստընոր պայմանագիր է կնքել։
Նախկինում հարձակվողը երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ։
«Մենք բոլորս շատ գոհ ենք, որ երկարաձգվել է պայմանագիրը «Նապոլիի» հետ։ Արժե վայելել այս պահը»,- գործակալի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։