Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարության ներկայացուցիչ Էվելինա Քրիստալինը հաստատել է, որ ՈՒԵՖԱ-ն այժմ աշխատանքներ է տանում Եվրո-2020-ի հետաձգման ուղղությամբ՝ կապված կորոնավիրուսային վարակի համաճարակի հետ.
«Մենք աշխատում ենք ԵՎՐՈ-ն հետաձգելու ուղղությամբ»,-հայտարարել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը:
Այս շաբաթ տեղեկատվություն տարածեց ֆրանսիական L’équipe-ը՝ հայտնելով, որ ՈՒԵՖԱ-ն մարտի 17-ին կհայտարարի մրցաշարը հետաձգելու մասին:
Ըստ նախնականի, ԵՎՐՈ-2020-ը կայանալու է հունիսի 12-ից հուլիսի 12-ը: